18:46 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ազգային ժողով, արխիվային լուսանկար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվեց. բոլոր թեկնածուներն ընտրվեցին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5610

Ազգային ժողովի 3 խմբակցություններից բացի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրենց թեկնածուներին էին առաջադրել ՀՀ կառավարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բոլոր թեկնածուներին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը` ներկայացնելով արդյունքները։

Նորաստեղծ կառույցում իրենց թեկնածուներին էին ներկայացրել ԱԺ երեք խմբակցությունները, կառավարությունն ու բարձրագույն դատական խորհուրդը։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածուն 28-ամյա Լիլիթ Ալեքսանյանն է` HSBC–Հայաստան բանկի բիզնես վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

«Իմ քայլը» իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուն 39-ամյա Էդգար Շաթիրյանն է` ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։

«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել էր 35-ամյա Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը, որը նույնպես իրավաբան է, մինչև 2018թ–ն աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում` կոռուպցիոն հանցագործությունների գծով քննիչ։ Իսկ 2018-ից մինչ օրս «Գլանժ– Ալկո» ՍՊԸ ֆինանսական գծով փոխտնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուն «Իրավունքների պաշտպանություն` առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավաբան 38 տարեկան Հայկուհի Հարությունյանն է։

Իսկ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր առաջադրվել «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավար Արամայիս Փաշինյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2019թ–ին։

Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին

Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

Ըստ թեմայի

«Կոռուպցիան արմատախիլ կարվի». Թորոսյանը` զորակոչի բուժհանձնաժողովների աշխատանքի մասին
Ինչպե՞ս է Հայաստանը պայքարելու կոռուպցիայի դեմ. շիրակցիներին էլ է մտահոգում այս հարցը
Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի
Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ
թեգերը:
կոռուպցիա, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ