03:17 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
59 0 0

ՀՀ վարչապետը խոսել է սիրիահայերի ճակատագրի, Սիրիային ցուցաբերված մարդասիրական օգնության և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը տուն է բոլոր հայերի համար, այդ թվում` սիրիացի փախստականների։ Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով սիրիահայերի ճակատագրի և այդ երկրի վերջին իրադարձությունների մասին «Ռիա ՖԱՆ» լրատվական դաշնային գործակալության հատուկ թղթակցի հարցին, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդպիսին է հայերի ճակատագիրը։ Կարծում եմ` Հայաստանը տուն է աշխարհի բոլոր հայերի համար։ Սիրիացի փախստականներից շատերը տեղավորվել են մեր երկրում, բայց, ցավոք, ոչ բոլորը։ Ոմանք գաղթել են Կանադա, Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, ոմանք վերադարձել են Սիրիա», – նշեց վարչապետը։

Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա, Փաշինյանի խոսքով, Հայաստանը շատ վշտացած է այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններով։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

«Դուք գիտեք, որ մենք Սիրիա ենք ուղարկել մարդասիրական առաքելություն, նրանք ականազերծմամբ են զբաղվում, այնտեղ բավական ակտիվ գործում է նաև մեր բուժանձնակազմը։ Մենք Սիրիային և սիրիացի ժողովրդին մաղթում ենք ամենալավը։ Իհարկե, մեզ շատ է մտահոգել Թուրքիայի ներխուժումը դրա տարածք, այդ քայլերը չեն նպաստում սիրիական ճգնաժամի լուծմանը», – հայտարարել է վարչապետը։

Սիրիայի հարցով հանդիպումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ

Փաշինյանը նաև նշել է, որ Սիրիայի խնդրի մասին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ և հանրորեն շնորհակալություն հայտնել նրան սիրիական հարցում ունեցած դիրքորոշման համար. «Հենց այդպիսին եմ ես պատկերացնում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական դաշնակցությունը», – ավելացրել է Փաշինյանը` վստահություն հայտնելով, որ այդ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան նման կերպ։

Ըստ թեմայի

Մի-38 ուղղաթիռը ԱՄԷ–ում. արաբական շեյխերն ամերիկյան ավիատեխնիկան ռուսականով են փոխում
ԱՄՆ–ն բողոքի տրամադրություն է հրահրում Իրանում. տեսանյութ
«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Հայաստան, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Սիրիա

Գլխավոր թեմաներ