03:16 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որն կզբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձևավորելու խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հանրային խորհրդի անդամներն անընդունելի են համարում իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ։

Այս մասին խորհրդի անդամներն ասել են երեկ` նոյեմբերի 19-ին հրավիրված արտահերթ նիստում, որը հրավիրվել է խորհրդի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ։

Օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով խորհրդում ստեղծված իրավիճակի և խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերի քննարկումը։

Քննարկվել է նաև Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։

Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»

Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ (Անահիտ Աղոյան, Հարություն Մեսրոբյան, Արծրուն Պեպանյան), որն օպերատիվորեն կզբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձևավորելու խնդիրներով։

«5 րոպե Դուլյանի հետ». Հանրային խորհուրդ. լինե՞լ, թե՞ չլինել

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Ըստ թեմայի

Բադալյան. «ՀՀ-ում ամրապնդվում է այլընտրանք չհանդուրժող անձնիշխան համակարգը»
Քոչարյանը որ դուրս եկավ, էլի հանդիպեցինք. Վազգեն Մանուկյանը վերադառնում է քաղաքականություն
ԲՀԿ–ն կհամագործակցի՞ արտախորհրդարանական ուժերի հետ. պատասխանում է Իվետա Տոնոյանը
թեգերը:
Իշխանություն, Վազգեն Մանուկյան, Հանրային խորհուրդ

Գլխավոր թեմաներ