05:53 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները մեկ ամիս կարող են առանց գրանցվելու վայելել հարևան պետությունում գտնվելը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից, ինչպես նաև հակառակը` Ղազախստանի քաղաքացիներն ազատվում են Հայաստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից։ Այս մասին այսօր որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը` հավանություն տալով «ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ նախագծի` ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիները կարող են ճամփորդել ID քարտով։

«Մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից»,–նշված է համաձայնագրի մեջ։

Հունաստանի նախագահը ՀՀ նախագահին խոստացել է նպաստել ԵՄ հետ վիզայի ազատականացման արագացմանը

Ի դեպ, 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացիները պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:

Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել էր 2018–ի սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

Ըստ թեմայի

Ուզբեկստանը կուժեղացնի ԵԱՏՄ–ի արտադրական ներուժը. փորձագետ
Քաղաքագետի արտաքսումը Հայաստանից. «Օրբելի» կենտրոնում լրտե՞ս են «տաքացրել»
Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է
թեգերը:
ՀՀ կառավարություն, Վիզա, Ղազախստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ