06:15 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7010

Պետությունն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանի խնդիրը պարտավոր էր լուծել տարիներ առաջ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանի ձեռքբերման վկայագիր կտրամադրվի։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«2013–ի հաշվառման համաձայն` կարիքավոր են համարվել նման 895 ընտանիք։ Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունն այս տարի ուսումնասիրություններ է նախաձեռնել»,–ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

Նրա խոսքով` պետությունն այս ընտանիքների բնակարանի խնդիրը պարտավոր էր լուծել տարիներ առաջ։ Ժամանակին ինչ–ինչ գործընթաց սկսել է, որոշներին տներ են հատկացվել, բայց 2009–ից գործընթացը կանգ է առել։

Բադալյանը հայտնեց նաև, որ ծրագրի իրականացման համար 1.5 մլրդ դրամ կտրամադրվի պետբյուջեից։ Նշենք նաև, որ վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու ժամկետը 1 տարի է, և այն ենթակա չէ երկարաձգման:

Հիշեցնենք, որ ըստ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ցուցակների, որոնք թարմացվել են 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին` ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը` մարզերում:

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

Ըստ թեմայի

Փակվող գիշերօթիկներում մի քանի տասնյակ երեխաներ կան, որոնց ընտանիք վերադարձնելը ռիսկային է
Հայաստանի միայնակ ծերերից 59–ի կոմունալ վարձավճարները կտա պետությունը
Եթե սարքը միացած լիներ, հնարավոր կլիներ մահից խուսափել. Նոր Հաճնի ողբերգության հետքերով
թեգերը:
Ադրբեջան, ՀՀ կառավարություն, բնակարան, Փախստական, Հայաստան

Գլխավոր թեմաներ