05:06 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արթուր Տոնոյան

Մեղադրանք է առաջադրվել ՃՈ պետի տեղակալին. նա կալանավորվել է

© Photo : official site of the Police of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
313 0 0

ՃՈ պետի տեղակալը խոչընդոտել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ մատակարարող մասնավոր ընկերության մուտքը ՀՀ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. նա կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«ՃՈ ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։ Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հակամրցակցային գործունեությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,–հայտնում է ՀՔԾ–ն։

Տոնոյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը։ Նա կատարել է նաև նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ։ Այդ կերպ Տոնոյանը, ըստ ՀՔԾ–ի, ապահովել է 2-րդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստել վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն։ Այս ամենի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Սուրիկ Խաչատրյանին որոշել են կալանավորել

Այսօր Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան
Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի՞. նրան կրկին հրավիրել են ՀՔԾ
Հարությունյանի հարցաքննությունից հրապարակված հատվածներն իրականության հետ աղերս չունեն. ՀՔԾ
թեգերը:
կալանավորել, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)

Գլխավոր թեմաներ