07:41 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Փաշինյանն ու Կոնտեն

Փաշինյանն ու Կոնտեն անդրադարձել են Լիբանանի, Սիրիայի ու Ղարաբաղի խնդիրներին

© Photo / official site of the Prime minister of RA.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ։  Հայ–իտալական հարաբերություններից բացի գործընկերներն անդրադարձել են նաև միջազգային խնդրահարույց հարցերի։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այս տարի հայ–իտալական առևտրատնտեսական հարաբերություններում շոշափելի դինամիկա  է արձանագրվել։ Իտալիան Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ–ում։ Այս մասին այսօր Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ առանձնազրույցից հետո  ԶԼՄ ներկայացուցիչներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ–իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն ու ԵՄ–ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ երկուստեք բարձր են գնահատել հայ– իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը` համոզմունք հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում։

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

Խոսելով Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար ցանկալի է, որ Իտալիան առավել ներգրավված լինի ՀՀ կրթական համակարգում, որի շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի ավելի լավ ծանոթանալ իտալական մշակույթին ու պատմությանը։

Երկու երկրների վարչապետերի հանդիպմանը չի շրջանցվել նաև ղարաբաղյան հակամարտության թեման։

«Գործընկերոջս ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը` վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։

Գործընկերներն անդրադարձել են նաև Լիբանանում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերի` Իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղապահ առաքելությանը, ինչը կողմերի համոզմամբ` երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի ու վստահության օրինակ է։

«Մտքեր փոխանակեցինք նաև սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիս– արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ»,–հայտնեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ հանդիպումը նոր լավատեսական լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, և  որ հայ–իտալական օրակարգը կհամալրվի նոր նախաձեռնություններով։

«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում

Հիշեցնենք` նոյեմբերի 20-22-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում է:

Ըստ թեմայի

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով
Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին
Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը
Հայաստանը տուն է բոլոր հայերի համար. Փաշինյանը խոսել է սիրիացի փախստականների մասին
թեգերը:
Վարչապետ, Սիրիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լիբանան, Հայաստան, Իտալիա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ