11:23 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
380 0 0

Յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է և ունի մի շարք խորհրդանիշներ, որոնք ընդգծում են նրա անկրկնելիությունը։ Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք քարերի երկրի 10 առավել վառ խորհրդանիշների մասին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ոմանց մոտ Հայաստանն ասոցացվում է հնամենի եկեղեցիների, մյուսների մոտ` յուրահատուկ մշակույթի, երրորդների մոտ` ազգային խոհանոցի հետ։ Բայց կան խորհրդանիշներ, որոնք թե՛ տեղի բնակիչների, թե՛ օտարերկրյա հյուրերի համար կապված են բացառապես Արարատյան երկրի հետ։

Ստրասբուրգն արդեն հայկական խաչքար ունի. ՀՀ նախագահի նվերը Եվրոպայի խորհրդին

Խաչքար

Խաչքարը ճարտարապետական մանր կոթող է` պատվանդանի վրա կանգնեցված սալաձև խաչարձան:

Այս հուշարձաններն աչքի են ընկնում զարդանախշերի նրբագեղությամբ։ Խաչքարեր կարելի է հանդիպել միայն այն վայրերում, որտեղ ապրել կամ ապրում են հայեր։ Որպես կանոն` դրանցով զարդարել են եկեղեցական շինությունները, ինչպես նաև տեղադրել գերեզմանատներում։

Արևախաչ

Արևախաչն անվանում են նաև հայկական «Հավերժության անիվ»։ Դա ամենահին և կարևոր հայկական խորհրդանիշներից է։ Հաճախ այն պատկերել են վեցանկյուն աստղի ներսում (չնայած նրան, որ այսօր վեցանկյուն աստղն ասոցացվում է հրեական խորհրդանիշի` Դավթի աստղի հետ, հայերն իրենց պատմության ամբողջ ընթացքում օգտագործել են այն արվեստի, ճարտարապետության ոլորտում, զարդեր պատրաստելիս)։ Արևախաչը հաճախ կարելի է տեսնել եկեղեցիների ճակատին։

«Նպատակիս հասա՜». հայ լեռնագնացը հասել է Արարատ լեռան գագաթ ու ծածանել ՀՀ դրոշը. տեսանյութ

Արարատ

Արարատը Հայաստանի  ամենահայտնի խորհրդանիշներից է։ Չնայած նրան, որ հիմա լեռը Թուրքիայում է, Արարատի հարակից շրջանները դարեր շարունակ բնակեցրել են հայերը։ Երկգագաթ Արարատը, որի վրա, աստվածաշնչյան լեգենդի համաձայն, կանգ է առել Նոյյան տապանը, իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ նկարիչներ։ Այսօր Արարատի պատկերը կարելի է ամենուրեք տեսնել` սկսած երկրի զինանշանից, մինչև հուշանվերներ և շապիկներ։

Ծիրան

Ծիրանն անվանում են նաև «հայկական խնձոր», դրա գիտական անվանումն է Prúnus armeníaca։ Հենց Հայաստանն է համարվում այդ համեղագույն մրգի հայրենիքը։ Այսօր երկրում կա ծիրանի մոտ 50 տեսակ, իսկ այդ պտղի համը և բարձր որակը գնահատվում է աշխարհի շատ երկրների բնակիչների կողմից։

Դուդուկ

Ծիրանի փայտից պատրաստված երաժշտական գործիքը Հայաստանում հայտնի է նաև որպես ծիրանափող, որի մասին հիշատակել է 5–րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին։ Դուդուկի պատկերներ կարելի է տեսնել բազմաթիվ հայկական միջնադարյան ձեռագրերում։

2005թ–ին դուդուկի երաժշտությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։

Կոնյակ

Եվս մեկ ազգային բրենդ է կոնյակը։ Խորհրդային շրջանում հայկական կոնյակները մրցանակային տեղեր են զբաղեցրել և հայտնի դարձել աշխարհի շատ երկրներում։ Հայկական կոնյակի հանրահռչակման մեջ մեծ դեր է խաղացել նաև հայտնի պատմությունն այն մասին, որ բրիտանացի վարչապետ Ուինսթոն Չերչիլը շատ է սիրել հայկական կոնյակ։

Փաշինյանը վիետնամցի գործարարներին առաջարկել է հայկական գինի ու կոնյակ արտահանել Վիետնամ

Թթի օղի

Եթե հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում, ապա թթի օղու մասին ոչ բոլոր օտարերկրացիները գիտեն, այսինքն հիմնականում նրանք, ում հաջողվել է մի անգամ փորձել այն։ Բայց դա չի խանգարում 45-50 աստիճան թնդությամբ թթի օղուն պատվավոր տեղ զբաղեցնել մյուս հայկական խմիչքների շարքում։ Թթի օղու արտադրության առաջատար է համարվում Արցախը։

Նուռ

Դա Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշներից է։ Այն մարմնավորում է պտղաբերություն և հաջողություն։ Նռան պատկերը շատ տարածված զարդանախշ է։ Այն հաճախ են օգտագործել քարագործները։ Միջնադարյան մանրանկարներում նույնպես կարելի է տեսնել այդ պտղի պատկերները։

Ի դեպ, հայկական կինեմատոգրաֆի գլուխգործներից է համարվում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

Գորգ

Հայկական գորգագործությունն այնքան հին ծագում ունի, որքան քարագործությունն ու բրուտագործությունը։ Արվեստաբանության դոկտոր Ֆոլկմար Գանցհորնի կարծիքով` արևելյան գորգը Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների ժառանգություն է։

Հայաստանում ավանդաբար գորգերով զարդարում են հատակները, պատերը, բազմոցները, սնդուկները, եկեղեցիների խորանները։ Առևտրական և բանկիր Ֆրանչեսկո Բալդուչի Պեգոլոտին, որն ապրել է XIV դարի կզբում, նշել է, որ 1274-1330թթ–ին գորգերը տարել են Ֆլորենցիա հայկական Այաս և Սիս քաղաքներից։

Հայկական խաղող. ի՞նչ է պետք անել, որպեսզի այն «չխժռեն»

Խաղող

Լեգենդի համաձայն` իջնելով տապանից` Նոյը Արարատի ստորոտին խաղողի որթ է տնկել։ Համարվում է, որ դրանից հետո հայկական հողում աճեցնում են խաղող։ Արենիի քարանձավներում հնագիտական պեղումների ընթացքում գտել են ավելի քան 6 հազար տարեկան գինու հնձան։ Մասնավորապես, հնագետները գտել են խաղողի կորիզներ, խաղողի որթեր, ինչպես նաև գինի արտադրելու և պահելու սարքեր։

Ըստ թեմայի

Գետաշենի ժամատունը կառուցելու ժամանակ բացառիկ խաչքարեր ու տապանաքարեր են հայտնաբերվել
Գոշավանքի պատմությունը․ կանանց իրավունքները միջնադարյան Հայաստանում և եզակի խաչքարը
Մեր կոնյակն ու գինին կարող են գրավել վիետնամական շուկան. Սուան Ֆուքն ընդունել է Փաշինյանին
Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը
թեգերը:
խաչքար, Խաղող, ծիրան, Արարատ լեռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ