00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են

© Sputnik / Armenuhi MkhoyanАракси Демирчян
Аракси Демирчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաքսի տատին ու իր կտակին Sputnik Արմենիան մեկ անգամ արդեն անդրադարձել է, բայց 84–ամյա Արաքսի Դեմիրճյանը կրկին դիմել է մեզ, հույսով, որ մեր միջոցով իր ձայնը կհասնի ՀՀ  վարչապետին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արաքսի տատը վարձով է ապրում։ Խնդրել էր կրկին այցելել իրեն, չմերժեցինք։ Թվում էր, թե մենակ ապրող տատիկը պետք է սոցիալական պայմաններից ու դժվարություններից բողոքեր, սակայն, ի զարմանս մեզ, ոչ մի բողոք:

Միայն հիշելով իր հին վերքերը, խնդրեց կրկին բարձրաձայնել Թուրքիայում իր մոր ու տատի թողած կալվածքների մասին:

Արաքսի տատի «պայմանն» Աստծո հետ, կամ նրա ցանկությունը միայն թուրքերը կարող են իրագործել

Դողդոջուն քայլերով մոտենալով պահարանին, Արաքսի տատն այնտեղից հանեց փաստաթղթերի փաթեթ ու մի փոքրիկ կանաչ տուփ: Դրանք դրեց սեղանին ու խնդրեց մանրամասն ուսումնասիրել թղթերը: Արաբագիր փաստաթղթերն Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին են վկայում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը
Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են - Sputnik Արմենիա
Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը

«Աղջի՛կս, անցած անգամ ասել եմ կտակիս մասին, ու որ Աստծու հետ պայման եմ կապել չմեռնել, մինչև հետ չստանամ ունեցվածքս,  բայց արդեն վախենում եմ. ուզում եմ օգնեք դիմել վարաչապետին՝  օգնի պառավիս: Արդեն շատ մեծ եմ. կմեռնեմ կգնամ՝ իմ ունեցվածքը թուրքին կմնա,-ասաց տատը՝ պարզելով փոքրիկ տուփը,–Իմ  ընտանիքի ողջ անցյալն այս տուփի մեջ է եղել՝ Թուրքիայում իմ ընտանիքի թողած անշարժ գույքի մասին վկայող ողջ փաստաթղթերը մայրս՝ Մարիամ Քաչիկյան-Դեմիրճյանն այս տուփի մեջ է բերել Արևելյան  Հայաստան»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը
Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են - Sputnik Արմենիա
Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը

Չնայած մայրը միշտ խոսել է Թուրքիայում թողած անշարժ գույքի ու դրա մասին վկայող թղթերի մասին, բայց Արաքսի տատը տուփի պարունակության մասին մոր մահից հետո է միայն իմացել, երբ պահարանից հավաքում էր նրա հագուստը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը
Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են - Sputnik Արմենիա
Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին վկայող փաստաթղթերը

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն

Տուփի մեջ եղած փաստաթղթերը տվել է թարգմանելու ու իմանալով դրանց բովանդակության մասին, փաստաթղթերի պատճենները հանձնել է Ցեղասպանության թանգարան` բնօրինակը պահելով իր մոտ:

«Տես` ինչեր  ենք ունեցել։ Երբ տարա թանգարան` նայեցին ու ասացին, որ եթե սա վերադարձնենք` ահռելի հարստություն կլինի: Ինչի՞ այդքանը մնա թուրքերին»-ասում է տատը:

Թուրքիայի Խարբերդում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով իր ազգի բոլոր տղամարդկանց, տիկին Արաքսիի տատը՝  Մարթան, իր 3 դուստրերի հետ  փախչում է Հալեպ, որտեղ էլ 1929 թվականին վավերացնելով իր և իր դստեր անունով Թուրքիայում եղած անշարժ գույքի՝ տների, ցանքատարածությունների մասին փաստաթղթերը, դիմում է  Հալեպի վիլայեթի բարձրագույն հանձնախմբին՝ նշված սեփականությունների նկատմամբ իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Այն ժամանակ չի հաջողվում դա անել։

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в мемориальном комплексе Цицернакаберд (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Թոմ Քաթինային հիշեցրեց իր ցավի մասին. ֆոտոշարք

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

Թարգմանված փաստաթղթերը վկայում են ահռելի ունեցվածքի մասին` կալվածքներ, արոտավայրեր, տներ։ 1929 թվականի տվյալներով` մայրիկի` Մարիամ Քաչիկյանի անունով կա 8300 թուրքական լիրային համերժեք գումարի գույք, իսկ տատի՝ Մարթա Քաչիկյանի անունով՝ 9700 լիրայի:

Արաքսի տատը տարիներ շարունակ ամեն տեղ դիմել է իրեն հասանելք ժառանգությունը հետ ստանալու համար։ Այս ընթացքում նույնիսկ Թուրքիա է գնացել, դիմել հայ իրավաբանի, սակայն ապարդյուն. բոլորը խոսում են տատի կալվածքներից, բայց ստույգ քայլեր ոչ ոք չի արել: Արաքսի տատի միակ հույսը մնում են Եվրադատարանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրաքսի Դեմիրճյանի դիմումը իրավաբանին
Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են - Sputnik Արմենիա
Արաքսի Դեմիրճյանի դիմումը իրավաբանին
Լրահոս
0