06:23 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Աշխատավարձի աճը վերաբերում է բոլոր արտադրական ստորաբաժանումների և տեխնիկական օժանդակ ծառայությունների բանվորներին,  ինչպես նաև միջին օղակի ղեկավարներին:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից` ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը նոյեմբերի 1-ից մինչև 10%–ով բարձրացրել է  ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը: Այդպիսի որոշում է կայացրել ձեռնարկության ղեկավարությունը՝ ելնելով արտադրական գործընթացի ավելի բարդ դառնալուց և պատվերների փաթեթի վճռորոշ փոփոխությունից:

Նվազագույնից նվազագույնն էլ կա. աշխարհն անցնում է աշխատավարձի հաշվարկի նոր մոդելի

«Նոր դրույքաչափերը կվերաբերեն աշխատակազմի 80%-ին, դրանք սահմանել ենք աշխատանքի ներքին շուկայում «Արմենալի» մրցունակությունը բարձրացնելու, սոցիալական կայունությունը պահպանելու, բարձր արտադրողական աշխատանքի հետագա խթանում ապահովելու նպատակով»,- ասաց գործարանի աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը:

Հավելենք, որ «Արմենալի» բանվորների միջին ամսական աշխատավարձը երկու անգամ գերազանցում է հայաստանյան համապատասխան ցուցանիշը (Հայաստանում միջին աշխատավարձը 150 հազար դրամ է հաշվարկված):

Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

«Արմենալը» ստեղծվել 2000 թ. մայիսին  Երևանում Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: «Արմենալը» ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ է մտել 2000 թվականից:

Ըստ թեմայի

ԱՐՄԵՆԱԼ գործարանն ավելի քան 230 հազ. տոննա արտադրանք է տվել 15 տարվա աշխատանքի ընթացքում
ԱՄՆ–ն խոչընդոտում է «Ռուսալ Արմենալի» աշխատանքը, ինչը խանգարում է ՀՀ տնտեսությանը. Բաբկո
Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը «Արմենալին» կօգնի մասնագետներ պատրաստելու հարցում
Աշխատանքի վետերաններին`մեդալներ, շատերին` պարգևներ. «Արմենալ»–ում տոն էր
թեգերը:
Հայաստան, աշխատավարձ, գործարան, Արմենալ

Գլխավոր թեմաներ