17:08 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Հատուկ քննչական ծառայությունն այս տարի 12–րդ անգամ նշում է հիմնադրման ու ՀՔԾ ծառայողի օրը։ Մասնագիտական տոնին ներկա է եղել վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը 12 տարեկան է, և արդեն 12 տարի այս օրն ավանդաբար նշվում է որպես ՀՔԾ ծառայողի օր։

Այդ առիթով այսօր ՀՔԾ է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՔԾ պետին ու աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով, վարչապետը նշեց, որ կան քրեական գործեր, որոնք ՀՀ համար ունեն ռազմավարական նշանակություն, ու վերջին 1 տարվա ընթացքում դրանց թիվն ավելացել է։ Այդուհանդերձ, նա չցանկացավ առանձնացնել որևէ քրեական գործ ու խոսել դրա մասին։

Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ ՀՔԾ–ն այն մարմինն է, որ քննում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը։ Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ և իր էությամբ ՀՔԾ–ն անկախ մարմին է։ Բայց հատուկ ուզում եմ արձանագրել, որ այդ անկախության համար շատ կարևոր է այն մթնոլորտը, որ երկրում առկա է։ Այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել մթնոլորտի անկախություն»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՔԾ–ում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված խախտումների քննության համար ստեղծված են 3-րդ հանրապետության ընթացքում եղած ամենալավ պայմանները։

«Երբ խոսում ենք պաշտոնյաների մասին, հիմնականում նկատի ենք ունենում նախկին պաշտոնյաներին։ Բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքն ավելի շատ գործող պաշտոնյաների մասին է, քանի որ եթե պաշտոնյաների դեմ պայքարը վերաբերի միայն նախկին պաշտոնյաներին, դա կնշանակի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն, և խախտումների հին կուլտուրան խախտումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում»,– ասաց Փաշինյանը։

Ինչ է նկատի ունեցել Բաբլոյանը «Փաշինյանին աջակցել եմ» ասելով. ՀՔԾ–ն մանրամասնում է

Նա նաև համոզմունք հայտնեց, որ ՀՔԾ, ԱԱԾ, ՔԿ, ոստիկանության, գլխավոր դատախազության ղեկավարների ու կառավարության անդամների հետ ունեցած քննարկումների արդյունքում համոզվել է, որ նրանք բոլորը քաջ գիտակցում են կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։ 

«ՀՀ–ում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր։ Եվ սա այն սկզբունքային մոտեցումն է, որ մենք պետք է արձանագրենք առաջիկայում,– ասաց Փաշինյանը,– նախկին ու ներկա պաշտոնյաների չարաշահումների դեմ պայքարը պետք է լնի մեր մտադրությունների դրոշակն ու փարոսը։ Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիներն ու միջազգային հանրությունը տեսնեն ՀՀ իշխանության այս մտադրությունների լրջությունը»։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունքներին, Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց`շատ բավարարված չէ դրանցով, բայց և շեշտեց. մեծ ծավալի աշխատանք է արվում։ Քննիչների միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրելով, վարչապետը հանգել է այն եզրակացության, որ նրանք իրականում աշխատում են անմարդկային պայմաններում։

Հարությունյանի հարցաքննությունից հրապարակված հատվածներն իրականության հետ աղերս չունեն. ՀՔԾ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ևս շնորհավորեց իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին։

«ՀՔԾ ծառայողները քաջ գիտակցում են իրենց առաքելության բացառիկությունը։ Գուցե մի քիչ անհամեստ է հնչում, երբ մարդը խոսում է իր աշխատանքի բացառիկության մասին։ Բայց յուրաքանչյուրը` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, պետք է վստահ լինի իր աշխատանքի բացառիկության մեջ, քանի որ փոքր ու մեծ սխրանքների տեղ կա յուրաքանչյուր աշխատանքի մեջ»,– ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ այս տարի ՀՔԾ–ում քննվել է 656 քրեական գործ, որոնցից  536–ի ընթացքն արդեն լուծվել է։ Եվս 439 գործով նյութեր են նախապատրաստվել։

Ավելի քան 4 մլրդ դրամ վերադարձվել է պետական բյուջե, ինչը 7 անգամ գերազանցում է նախորդ տարիների նույն ցուցանիշը։

Ըստ թեմայի

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան
Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ
Մահակով ցուցմունք կորզելու աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2008-10թթ. ընթացքում. ՀՔԾ պետ
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Հայաստան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ