07:38 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Հայկ Մարության

Մարությանի կարգադրությամբ` Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականն է։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Պողոսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը»,–գրել է Կարապետյանը ու հավելել, որ Պողոսյանն անկուսակցական է։

Հիշեցնենք` Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին Facebook-ում գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։

Նա հայտնել էր, որ պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի և բացառապես անձնական որոշում է։

Աբգարյան. «Վիկտոր Մնացականյանի հրաժարականը կորուստ է Կենտրոն վարչական շրջանի համար»

Ըստ թեմայի

«Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի». Մարության
Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում
Ի՞նչ կապ ունի Կենտրոն վարչական շրջանի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ
Կենտրոնի թաղապետին համոզում են մնալ. «Հրապարակ»
թեգերը:
Ավետ Պողոսյան, Հայկ Մարության, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ