06:33 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ձմեռ

Ձյուն ու բուք է սպասվում. Գագիկ Սուրենյանը վարորդներին հորդորում է զգոն լինել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (611)
579 0 0

Հանրապետության տարբեր մարզերում սպասվող ձյան առատ տեղումներն ու բուքը շատ ճանապարհներ կդարձնեն դժվարանցանելի։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը հանրապետության որոշ հատվածներում առատ ձյուն կտեղա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը` հատկապես հրավիրելով վարորդների ուշադրությունը։

Ձմեռը մտնում է դերի մեջ. եղանակի տեսություն

«Ուշադրություն, հատկապես վարորդներին`դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,–գրել է Սուրենյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը նույնպես դժվարանցանելի է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:

թեմա:
Եղանակը Հայաստանում (611)
թեգերը:
Ճանապարհ, ձյուն, Գագիկ Սուրենյան, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ