17:11 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ ոստիկանությունն արդեն զբաղվում է ռուս գրողի արձանը ներկելու դեպքով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

Նշենք, որ քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը` ընդդիմադիր քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին, երեկ Facebook–ի իր էջում հայտարարել էր, որ կարմիրով է ներկել «Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։

Ըստ թեմայի

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն
Նժդեհի հուշատախտակը ներկելու դեպքն ուսումնասիրում են քննչական մարմինները. Զախարովա
Տարօրինակ պատմություն է. Մնացականյանը` Արմավիրում Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելու մասին
թեգերը:
Ալեքսանդր Գրիբոյեդով, Վլադիմիր Կարապետյան, Հուշարձան, Նժդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ