01:25 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Քոչարյանն Ամանորը կալանավայրում կանցկացնի. դատավորն արձակուրդ է գնում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (349)
74 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հանդես գալ խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ։ Քոչարյանի համար նոր անձնական երաշխավորություն կներկայացվի, բայց 2020թ.–ին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից  ազատ արձակելու համար կրկին անձնական երաշխավորություն կներկայացվի։ Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Մարտի 1-ի գործով դատարանն այս տարի այլևս նիստ չի գումարի. Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ

Նա դատարանին խնդրեց առաջիկա օրերին դատական նիստ նշանակել, որպեսզի իրենք կարողանան խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել։

«Հարգելի դատարան, երևի պատկերացնում եք, որ անձնական երաշխավորության հետ կապված` միայն մեզանից չի կախված»,– ասաց Ալումյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել այսօր, քանի որ մնացած օրերին արդեն այլ դատական նիստեր կան նշանակված։ Քոչարյանի փաստաբանները, սակայն, հրաժարվեցին դա անել։

Այսպիսով, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում։

Աշունը թեժ էր. Լևոն Քոչարյանը մեկնաբանել է հոր կանխատեսումը

Բանն այն է որ  Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից արձակուրդ է գնալու։ Հետևաբար, դատավարությունը կշարունակվի արդեն 2020թ–ի հունվարին` տոնական հանգստից հետո։

Հիշեցնենք`«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (349)

Ըստ թեմայի

Ինչու է 1 տարվա ընթացքում Քոչարյանի գործով դատախազի դիրքորոշումը փոխվել. պարզաբանում
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` դատախազին հայտնած բացարկը
Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին
«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին
թեգերը:
Ամանոր, Դատարան, Աննա Դանիբեկյան (դատավոր), միջնորդություն, պաշտպան, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ