01:09 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Անդրանիկ Քոչարյան

Այստեղ անվտանգ է. Քոչարյանը դրսում հայտնված նախկին պաշտոնյաներին հորդորում է վերադառնալ

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
59 0 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ անգամ արդարադատությունից խուսափողների համար ամենաապահով վայրը Հայաստանն է։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան այսօր Ազգային ժողովում հայտարարությամբ դիմեց նախկին պաշտոնյաներին, որոնք այս պահին Հայաստանում չեն և, նրա խոսքով, խուսափում են արդարադատությունից։

«Հայտարարությունս վերաբերելու է նախկին մի շարք պաշտոնատար անձանց փախուստին` Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Միհրան Պողոսյան և վերջերս նաև Գևորգ Կոստանյան։ Դժվար է ասել՝ այս անվանացանկն ինչքան է համալրվելու, բայց մեկ բան հստակ է՝ նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնվել բազմաթիվ կարևոր կառույցներ, խոսքը հատկապես ուժային կառույցների ղեկավարներին է հասցեագրված»,– ասաց նա։

Ըստ Քոչարյանի` խուսափելով ներկայանալուց և նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն իրենք են փչացրել իրենց իսկ ղեկավարած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայություններն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին։

«Մարտի 1-ի բացահայտումը ոչ միայն կվերականգնի արդարությունը, այլև վերջնականապես կփակի ողբերգության էջը։ Առաջարկում եմ բոլոր հնարավոր տարբերակները կիրառել նրանց Հայաստան վերադարձնելու համար»,– ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ միևնույն է` նույնիսկ դեպքերի ամենաանհավանական զարգացումների պարագայում նշված անձինք արդեն իսկ ներգրավված են «Մարտի 1»–ի գործով և պետք է կամավոր ներկայանան ու պատասխանեն նախաքննական մարմիների հարցերին։

«Բոլոր ժամանակներում ցանկացած հայի համար աշխարհում ամենաանվտանգ վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և վերջ։ Եթե տվյալ անձը անհանգստություններ ունի կամ խուսափում է սեփական երկրի արդարադատությունից, ապա նա ոչ մի դեպքում չի կարող ապահով զգալ օտարության մեջ»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` այս պահին ՌԴ–ում են գտնվում «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀԿԳ նախկին քննիչ Վահագն Հարությունյանը։

Ըստ թեմայի

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»
Փաշինյանը ՀՔԾ–ին հրահանգել է բացահայտել ոչ միայն նախկինների, այլև ներկաների չարաշահումները
Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան
«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Անդրանիկ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ