12:57 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37621

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ եթե Սահմանադրության և օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ որևէ «վեհ» գաղափար կյանքի կոչել իր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին։

Նշենք, որ օրեր առաջ իր հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Սորոսի հիմնադրամի թեմայով` Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, պատասխանել էր՝ այո։  «Բաց հասարակության հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը ևս օրեր առաջ անդրադարձել էր այդ թեմային՝ իր վրդովմունքը հայտնելով Վանեցյանի արտահայտության հետ կապված։

«ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի ներկայացրել և չի կարող ներկայացնել: Եթե պարոն Վանեցյանն ունի ուրիշ չափանիշներ` ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»,–ասել է Մինասյանը:

Սորոսը լքում է Թուրքիան

Ի պատասխան սրա`Վանեցյանը նշել է, որ եթե Սահմանադրության և օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա: «Համենայնդեպս, դրա որոշողը որևէ անհատ չէ, այդ թվում՝ տիկին Լարիսա Մինասյանը, այլ՝ պետական համապատասխան ինստիտուտները»,–ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանն ընդգծել է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» ընկերությունը իր նպատակների մեջ չի կարևորել Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ, ի տարբերություն Սորոսի հիմնադրամի, Հայաստանի ապագայով, հայ ժողովրդի բարեկեցությամբ մտահոգ ցանկացած ոք, անկախ իր առջև դրած խնդիրներից, պետք է հաշվի առնի մեր երկրին ուղղված սպառնալիքները:

«Եթե մենք ապրեինք, օրինակ, Լուսնի վրա` առանց արտաքին սպառնալիքների, վստահեցնում եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օրակարգը կարելի էր միայն ողջունել, բայց մենք ապրում ենք Հարավային Կովկասում` Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ, ու չենք կարող մեզ թույլ տալ որևէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այնպես որ` չափանիշներ են նաև մեր հարեւանների ագրեսիվ վարքագիծը, տարածաշրջանում անկայունությունը, չափանիշներ են մեր ժողովրդագրական ճգնաժամը, միգրացիայի տեմպերը և այլն»,–ասել է Վանցեյանը:

Սորոսն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել. Փաշինյան

Նա խորհուրդ է տվել տիկին Մինասյանից հետաքրքրվել` օրինակ` հնարավո՞ր է ապահովել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, եթե մեր բոլոր կանայք մի օր որոշեն, որ իրենք բանակին տալու զավակ չունեն, այսինքն՝ այն, ինչը քարոզում են տիկին Լարիսայի ղեկավարած հիմնադրամից աջակցություն ստացող որոշ կազմակերպություններ:

Ըստ թեմայի

Մակունցը բացառում է, որ Վանեցյանը որևէ բան իմանար ու քայլեր չձեռնարկեր
«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը
Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սորոսի հիմնադրամ, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ