01:44 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Բերման են ենթարկվել նաև փոխնախարարի վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, 2019թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև նրա վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով գումարի կաշառք:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը 2018թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ նախարարությունների միավորումից հետո` 2019թ. հունիսի 4-ին, նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

«Գնում եմ տուն». Արա Վարդանյանին ազատ արձակեցին. լուսանկար

Ըստ թեմայի

«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել
ԱԱԾ–ն զգուշացնում է` նամակագիրը կարող է լինել հայ ներկայացող ադրբեջանցի
«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի
թեգերը:
Կաշառք, Ձերբակալում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ