00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը խոսել է Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշել է, որ Գրիբոյեդովը քիչ բան չի արել հայ ժողովրդի համար, իսկ Նժդեհը եղել է ռուսական բանակի սպա ու մարտական պարգևների արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Գրիբոյեդովի արձանի հետ կապված դեպքը վանդալիզմ է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը` ընդդիմադիր քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին, Facebook–ի իր էջում հայտարարել էր, թե կարմիրով է ներկել «Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։ 

«Գրիբոյեդովի արձանի հետ կապված դեպքը իմ խոսնակը շատ հստակ իմ անունից մեկնաբանել է՝ դատապարտելով այդ քայլը և դա հստակ որակելով որպես վանդալիզմ»,– ասաց նա։

Փաշինյանը կարծում է, որ ընդհանրապես պատմական իրողությունների գնահատման և վերագնահատման խնդիր գոյություն ունի՝ ո՞վ է Գրիբոյեդովը, ի՞նչ է նա ընդհանրապես խորհրդանշում։

Акт вандализма у памятника Александру Грибоедову (2 декабря 2019) Еревaн - Sputnik Արմենիա
Գրիբոյեդովի արձանին ներկ են լցրել. Սանդիկովը դատապարտում է, նյութեր են պատրաստվում

«Իսկ իմ կարծիքով՝ Գրիբոյեդովը խորհրդանշում է Հայաստանի ընտրությունը․ Հայաստանը պետք է լինի եվրոպակա՞ն պետություն, թե՞ Հայաստանը պետք է լինի ասիական պետություն»,– ասաց վարչապետը։

Նա հիշեց, որ վերջերս հարցազրույցում խոսել է Իսրայել Օրու առաքելության մասին և ցույց էի տվել, որ նա համարվում է Ռուսաստանի՝ մեր տարածաշրջան գալու սիմվոլը, իր առաքելությունը սկսել է Եվրոպայից և կոնկրետ Գերմանիայից։

«Նա փորձել է եվրոպական զորքեր բերել նախ Գերմանիայից, հետո Հռոմեական սրբազան կայսրության կայսրից, որպեսզի ապահովի Հայաստանի պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը։ Եվ հենց Հռոմեական սրբազան կայսրության կայսրն է ասել՝ մենք այստեղ խառն ենք, գուցե դիմեք Ռուսաստանին՝ Պետրոս Առաջինին։ Եվ դրանից հետո է գնացել Իսրայել Օրին, դիմել Պետրոս Առաջինին, և ես ասել եմ, որ Ռուսաստանը այս համատեքստում այս տարածաշրջան եկել է որպես եվրոպական քաղաքակրթության կրող, և Իսրայել Օրու առաքելությունը դա է եղել։ Գրիբոյեդովը` որպես այդ ժամանակաշրջանում մեր տարածաշրջանում շատ ակտիվ գործած դիվանագետ, հենց խորհրդանշում է մեր պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը»,– ասաց նա։

Памятник Гарегину Нжде - Sputnik Արմենիա
Տարօրինակ պատմություն է. Մնացականյանը` Արմավիրում Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելու մասին

Անդրադառնալով Գարեգին Նժդեհին՝ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում այդպիսի օրակարգի չի առնչվել։ Նրա կարծիքով` դա որոշ ուժեր օգտագործում են որպես սադրանք` հայ-ռուսական հարաբերությունների մեջ սրացումներ մտցնելու համար։

«Բայց կրկին պատմական իրողությունների համատեքստում ուզում եմ հիշեցնել նաև, որ Ղարաքիլիսայից առաջ, հայ-թուրքական պատերազմից առաջ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է որպես ռուսական բանակի, եթե չեմ սխալվում` պորուչիկ կամ ենթասպա, ընդ որում՝ պարգևատրվել է որպես ռուսական բանակի ներկայացուցիչ։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր իմացա, որ ռուսական մամուլում այս թեմայով հրապարակումներ են լույս տեսել, որոնք այս հարցի վերաբերյալ կբերեն շատ կարևոր պարզաբանումների»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք` ԶԼՄ–ներն էլ ավելի վաղ հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։

Լրահոս
0