08:23 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (442)
213 0 0

Դատարանում` դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը դեմ է Երևանի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ առաջադրելու դատախազների միջնորդությանը: Այս մասին Քոչարյանն ասաց Վերաքննիչում ընթացող դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ նրա պաշտպանները բողոքը։

Հայտնել էինք, որ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այսօրվա դատական նիստի ժամանակ։ Ըստ դատախազի` ԱԱԾ–ն քննում է հարցը, թե արդյո՞ք, ինչպես Facebook սոցիալական ցանցում գրել էր մեկը, Պապոյանը մասնակցել է Առաջին ատյանի դատարանի այն որոշմանը, ըստ որի` Քոչարյանն ազատ էր արձակվել։

«Եթե նման միջնորդությունները կիրառելի դառնան պրակտիկայում, դա կդառնա գործիք, որը կողմերը կսկսեն կիրառել դատական քննության ընթացքում: Օրինակ` իմ կողմնակիցները կարող են սկսել ինչ-որ կերպ արտահայտվել Facebook-ում որոշ դատախազների, ցածր վարկանիշ ունեցող դատավորների մասին, հակառակ կողմը կսկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ»,–ասաց նա։

Ինչու է 1 տարվա ընթացքում Քոչարյանի գործով դատախազի դիրքորոշումը փոխվել. պարզաբանում

Սակայն այս գործիքը, ըստ նրա, միակողմանի օգտագործվող է, քանի որ քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք գործադիրի ազդեցության տակ են: Քոչարյանի խոսքով`  այս միջոցով կարող են ոչնչացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին՝ կոնկրետ քրեական գործերով նրանց «շարքից հանելով»:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով դատախազը` Գևորգ Բաղդասարյանը, այսօր հայտնել էր, որ դեռևս մայիսին Facebook սոցցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կազմմանը մասնակցել է նաև Պապոյանը։ Դրանից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու համար, և հենց սա էլ քննում է ԱԱԾ-ն։

Իսկ թե արդյոք դատավորն ինքնաբացարկ կհայտնի, թե ոչ` հայտնի կլինի դեկտեմբերի 9–ին, ժամը 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (442)

Ըստ թեմայի

Աշունը թեժ էր. Լևոն Քոչարյանը մեկնաբանել է հոր կանխատեսումը
«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը
Հայաստանում նոր կուսակցություն կհայտնվի. ի՞նչ է խոստանում «Դեմոկրատական այլընտրանքը»
թեգերը:
ելույթ, Դատարան, Դատավոր, դատախազ, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ