21:43 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (906)
49 0 0

Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հաջորդ տարի, երբ պետությունը երկրաշարժից տուժած ևս 226 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծի, պետությունը կանդրադառնա նաև նրանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն ստացել բնակարաններ։ Այս մասին այսօր Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի բնակիչների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Լոռու մարզ է մեկնել այսօր և այնտեղից ուղիղ եթեր մտել Facebook–յան իր էջով։

«Պետությունը 3 մլրդ դրամ է տրամադրել, որպեսզի 2020–ին 226 ընտանիքի բնակարանի խնդիրը լուծվի։ Ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք ինչ–ինչ պատճառներից ելնելով` դուրս մնացած լինեն այս ծրագրից ու բնակարան ստացած չլինեն։ Մենք նախ պետք է հասկանանք` որքան է նման մարդկանց թիվը և հետո փորձենք նրանց խնդրին էլ լուծում տալ»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` եթե ինչ–որ մեկին պարտք լինեն, կտան բնակարան, սակայն կան մարդիկ էլ, որ ժամանակին ստացել են բնակարաններ ու վաճառել, նման մարդկանց ինչո՞ւ պետք է բնակարան տան։

Նշենք, որ այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Փաշինյանը Շիրակամուտ համայնքում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ այս տարի Սպիտակի երկրաշարժից տուժած 288 ընտանիք է բնակարանով ապահովվել: Ընդհանուր առմամբ, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիրը:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (906)

Ըստ թեմայի

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց
Քայլեք Երևանով. մասնագետը վստահ է` Հայաստանն այսօր էլ պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ