05:54 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

ՀՀ նախագահը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին և ծանոթացել երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նա նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

Президент Армен Саркисян посетил Австрийскую больницу матери и ребенка (7 декабря 2019). Гюмри
© Photo / official site of the President of RA.
Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ

Հանրապետության նախագահը ծանոթացել է երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար

Հիշեցնենք, որ Գյումրու Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991 թվականից՝ Ավստրիայի տրամադրած միջոցներով: 2006–ից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:

Արմեն Սարգսյանը չի մոռանում մղձավանջները. ՀՀ նախագահն անկեղծացել է

Ըստ թեմայի

Գյումրեցիները ճիշտ էին, Մարինան՝  սխալ. դատախազը հերքում է երեխաներին վաճառելու լուրը
Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը
Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել
թեգերը:
հիվանդանոց, Գյումրի, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ