05:38 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Ազգային պարկի տնօրենից առգրավվել է հրացանը, որով նա իր ռեստորանում այցելուների աչքի առաջ սպանել է շանը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Տնօրեն Սուրեն Աղաջանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք):

Նշենք, որ այդ արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ Սուրեն Աղաջանյանից առգրավվել է «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական հրացանը, որով նա սպանել է կենդանուն։ Ազգային պարկի տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 13:15-ի սահմանում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում որսորդական հրացանով կրակել է շան գլխին ու սպանել կենդանուն։

Ի դեպ, հետաքրքրական է, որ Աղաջանյանն ԱՊ տնօրենի պաշտոնում նշանակվել է «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ–ի օգոստոսին, երբ նախկին տնօրենն ազատվեց աշխատանքից` պարկում կատարված չարաշահումների փաստով դատախազությունում հարուցված քրեական գործից հետո։

Աղաջանյանն ազգային պարկում նոր մարդ չէ։ Նա շուրջ 20 տարի աշխատել է այդ կառույցում` անտառապահից հասնելով մինչև տնօրենի պաշտոնի։

Հիշեցնենք` ազգային պարկի տնօրենի այս գործողության մասին տեղեկությունները դեկտեմբերի 1-ին քննարկման թեմա էր դարձել սոցիալական կայքերում։ Այդ հրապարակումների համաձայն` Աղաջանյանը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ գնդակահարել է շանը։ Իսկ քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, ու գնացել են։

Այս միջադեպը հատկապես զայրացրել էր կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հեղինակին` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը ոստիկանապետից պահանջել էր հանձնարարել իր ենթականերին զբաղվել դեպքի քննությամբ։ Պատգամավորը միաժամանակ նաև պահանջում էր ԱՊ տնօրենի հրաժարականը։

Ըստ թեմայի

Ապարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Բարսեղ Բեգլարյանին էլ մեղադրանք առաջադրվեց
թեգերը:
Շուն, Մեղադրանք, Սուրեն Աղաջանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ