23:13 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, թե ինչու է երկարացվում հանձնաժողովի գործունեության ժամկետը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. 2016թ.–ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. Դավիթ Տոնոյան

Քննիչ հանձնաժողովի նիստում ընդունված այդ առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ նիստում` մինչ այդ որոշ հաշվետվություն ներկայացնելով նախորդ 6 ամիսներին կատարած աշխատանքների վեաբերյալ։

«Ս.թ. հուլիսի 9-ին ՊՆ–ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր` 147տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,– ասաց Քոչարյանը։

Ինչ խնդիր կունենա նա, ով չի ներկայանա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով

Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի գումարած 21 նիստում հարցաքննվել են 10 զինծառայող։

Իսկ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։  Նրանց թիվը, հանձնաժողովի նախագահի խոսքով, կարող է հասնել 40-ի։

«Հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց` ընդհուպ մինչև այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որովհետև նա իրականացրել է գլխավոր գերագույն հրամանատարի  գործառույթ և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքվել են, ուսումնասիրվում են, և դրանց վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից։ Իսկ նրանից առաջ` բոլոր այն պաշտոնյաներից, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին»,– ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ մինչև հիմա քաղաքական շահարկումը բացառվել է ու այսուհետ ևս բացառվելու է։

Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ։

Ըստ թեմայի

«Կարծում եմ՝ ինձ էլ կհրավիրեն». Մնացականյանը՝ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի մասին
Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը
Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
«Բացառում եմ Ապրիլյան պատերազմին հայաստանյան կողմից դավադիր գործողությունները». Տոնոյան
Ապրիլյան պատերազմի օրերին զինվորները նորմալ բուժօգնություն չեն ստացել. «Ժողովուրդ»
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Սերժ Սարգսյան, Անդրանիկ Քոչարյան, ԱԺ, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ