08:39 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (441)
55210

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կնախագահի մեկ այլ դատավոր։ Պապոյանի ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էր դատախազը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին Պապոյանը հայտնեց այսօր կայացած դատական նիստի ժամանակ։

«Որոշեցի ներկայացված միջնորդությունը բավարարել ու ինքնաբացարկ հայտնել։ Սահմանված ժամկետներում որոշման օրինակները կուղարկվի դատավարության մասնակիցներին»,–ասաց Պապոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Նա նշել էր, որ դեռևս մայիսին Facebook սոցցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կազմմանը մասնակցել է նաև Պապոյանը։ Դրանից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու համար։ Այս գործն այժմ քննում է ԱԱԾ-ն, ինչի հետ կապված էլ, ըստ դատախազի, դատավորն իրավունք չունի զբաղվել այս քրգործով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու` նրա պաշտպանների միջնորդությունը, որն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (441)

Ըստ թեմայի

Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան
Մարտի 1-ի գործով դատարանն այս տարի այլևս նիստ չի գումարի. Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ
Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին
թեգերը:
ինքնաբացարկ, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ