00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործով դատախազը վստահեցնում է` ցանկալի դատավոր չունեն. ինչ է պնդում պաշտպանը

© Sputnik / Asatur YesayantsПрокурор Геворг Багдасарян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн
Прокурор Геворг Багдасарян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կարծում է, որ մեղադրող կողմի համար դատավորի անաչառության հարցը լուծվում է այլ կերպ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը վստահեցնում է` վերոնշյալ գործի շրջանակում ցանկալի դատավոր չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

«Մենք որևէ դատավորի վարույթից հեռացնելու ցանկություն չունենք, ցանկալի դատավորներ էլ չունենք։ Պաշտպանական կողմն էլ, չէ՞, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այս կամ այն դատավորին, մենք էլ մեր իրավունքից ենք օգտվում»,–ասաց դատախազը։

Հարցին, թե արդյո՞ք դատավորները չեն խուսափում Քոչարյանի գործից` Բաղդասարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դատավոր ինքն իրեն պետք է այդ հարցը տա։ Բաղդասարյանը նշեց, որ ինքը չի խուսափում և առանց մտավախության պաշտպանում է մեղադրող կողմին։

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով` դատավորի ինքնաբացարկի հիմքեր չկային։

Քոչարյանն Ամանորը կալանավայրում կանցկացնի. դատավորն արձակուրդ է գնում

Судья Мхитар Папоян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

«Հարցն այն է, որ ԱԱԾ–ն չի քննում հարցը` դատավորը մասնակցե՞լ է Քոչարյանի` Առաջին ատյանի դատարանի կողմից ազատման որոշումը կազմելուն, թե` ոչ։ ԱԱԾ–ն քննում է հարցը` ոմն Արտակ, սոցցանցում գրելով, թե  Պապոյանը մասնակցել է Քոչարյանի ազատման կազմմանը, արդյո՞ք զրպարտել է դատավորին»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով` մեղադրող կողմի համար դատավորի անաչառության հարցը լուծվում է այլ կերպ` ցանկացած դատավոր, որը Քոչարյանի օգտին որոշում է կայացնում, անաչառ չէ։

Օրբելյանը հավելեց նաև, որ ինքնաբացարկի հիմնավորումը ստանալուց հետո կգնահատեն դատավորի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում ներկայացնելու հարցը։ Ըստ նրա` դատավորը պետք է ոչ միայն արդար որոշում կայացնի, այլ նաև պետք է չհրաժարվի որոշում կայացնելու իր պարտականությունը կատարելուց։

«Սա կարող է գործիք դառնալ». Քոչարյանն առարկեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը

Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը նշել էր, որ դեռևս մայիսին Facebook սոցցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը կազմելուն մասնակցել է նաև Պապոյանը։ Դրանից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու համար։ Այս գործն այժմ քննում է ԱԱԾ-ն, ինչի հետ կապված էլ, ըստ դատախազի, դատավորն իրավունք չունի զբաղվել այս քրգործով։

Սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու` նրա պաշտպանների միջնորդությունը, որն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս
0