12:19 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Ատոմային էլեկտրակայանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և դրա ներուժը լիովին չի օգտագործվել։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում գործող ԱԷԿ–ը մինչև 2036թ.–ն աշխատելու ներուժ ունի։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, ԱԷԿ կատարած այցելության ընթացքում լրագրողներին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ես համաձայն չեմ, որ ինչ–որ մեկի, այդ թվում` Եվրամիության հետ համաձայնություն է եղել ավարտել աշխատանքը և 2026թ.–ին դադարեցնել ԱԷԿ շահագործումը։ Տվյալ պահին գործող էներգաբլոկի կյանքը կարելի է երկարացնել մինչև 2026թ.–ը, բայց աշխատանքը թույլատրելի է նաև մինչև 2036թ.–ը... Չեմ ուզում առաջ անցնել, բայց նման հնարավորություն կա։ Սակայն դա ապագայի, հետագա քննարկումների հարց է», – ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ոչ միայն ինքնաբավ լինի էներգետիկ տեսանկյունից, այլ նաև շարունակի մնալ էլեկտրաէներգիա արտահանող։ Ներկա պահին ԱԷԿ–ն ապահովում է էներգիայի 40 տոկոսը, բայց ամբողջական հզորության անցնելու դեպքում այդ ծավալները կարող են հասնել 50 տոկոսի։

Նախարարը հավելեց, որ գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան ատոմային էներգետիկայից օգտվելու` Երևանի ցանկությանը, քանի որ դա կենսականորեն կարևոր է երկրի համար։

Ֆինանսավորման հետ կապված խնդիր չի լինի. Փաշինյանը` ԱԷԿ–ի համար տրվող վարկի մասին

Խոսելով նոր էներգաբլոկի շինարարության հնարավորության մասին` Պապիկյանը հայտարարեց, որ հիմա Ռուսաստանում, Կորեայում, ԱՄՆ–ում կան փոքր հզորությամբ ԱԷԿ նախագծեր, որոնք դեռ չեն գործարկվել։

«Չեմ բացառում, որ ինչ–որ փուլում դրանք կարող են գործարկվել։ Հայաստանը կարող է նման խնդիր դնել իր առջև»,–նշեց նախարարը։

Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։

Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։

Ըստ թեմայի

Փորձագետ. երկու տարի անց հայկական ԱԷԿ-ն ավելի անվտանգ կլինի
ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական
Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել
Հայկական կողմից պահանջվում են վճռական քայլեր. ե՞րբ Հայաստանում կհայտնվի նոր ԱԷԿ
թեգերը:
Նախարար, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Սուրեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ