02:12 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
302 0 0

Արթուր Վանեցյանը շնորհակալ է Չեչնիայի ղեկավարին` հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ծննդյան օրվան ուղղված շնորհավորանքների համար։ Վանեցյանն այս մասին գրել է Instagram–ի իր էջում։

Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին

«Հարգելի Ռամզան Ահմադի, սիրելի եղբայր, շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր ունեցած ներդրման համար։ Թող բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8–ին Վանեցյանի ծննդյան օրն էր, և Կադիրովը Instagram–ի իր էջում շնորհավորել էր նրան ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։ Կադիրովը գրել էր, որ համոզված է` Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։

«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Ըստ թեմայի

Փառք Աստծո, որ ինձ իրենց քաղաքական թիմի անդամ չեն համարել. Վանեցյան
Ինչու Արթուր Վանեցյանը ՀՀ իշխանության դեմ տեղեկությունը չի օգտագործում. փորձագետ
Մակունցը բացառում է, որ Վանեցյանը որևէ բան իմանար ու քայլեր չձեռնարկեր
թեգերը:
Ռամզան Կադիրով, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ