16:45 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Իշխանությունը խոստանում է ապահովել կամավոր թոշակի անցած դատավորների` ավելի քան 1 մլն դրամ կենսաթոշակ ստանալու իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծը։

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր 

Նախագծին կողմ քվեարկեցին 82 պատգամավոր, դեմ` 34։

 

Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ 7 հոգու կենսաթոշակ տալը չի կարող դրվել պետության զարգացման հիմքում, ինչպես ներկայացնում է իշխանությունն իր նախաձեռնությունը։

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբացկության անդամ Տարոն Սիմոնյանը, որը ևս հայտարարեց, որ ԼՀ–ն դեմ է նախագծին։

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Հիշեցնենք` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները բուռն քննարկման էին արժանացել ԱԺ–ում։ Ընդդիմությունն ու իշխանությունը նախագծի քննարկման ժամանակ փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել միմյանց հասցեին։

Նշենք, որ ընդունված օրենքը թույլ է տալիս ՍԴ գործող դատավորներին մինչ կենսաթոշակային տարիքը լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց առաջարկում է բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ)։

Ի դեպ, գործող օրենքը ևս թույլ է տալիս դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնել, բայց այդ դեպքում նրանք կստանան ՀՀ–ում սահմանված կենսաթոշակի չափով։

Ինչ վերաբերում է նախագծի նպատակին, դրա քննարկման ժամանակ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրանով կառավարությունն այսպիսով փորձում է ապահովել 2015թ.–ին ընդունված Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մոդելը, որով ՍԴ դատավոր կարող են առաջադրել ՀՀ նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը։ Մինչդեռ ՍԴ–ի գործող 7 դատավորները, որոնց թվում` Հրայր Թովմասյանը, նշանակվել են նախկին Սահմանադրության համաձայն։

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

Ընդունված նոր օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։ Այլ կերպ ասած`ՍԴ դատավորները կկարողանան 1 մլն–անոց թոշակ ստանալու որոշում ընդունել արդեն 2019թ.-ի վերջին, 2020թ.–ի սկզբին։

Ի դեպ, եթե ՍԴ 7 դատավորներն էլ որոշեն ընդունել իշխանության առաջարկը, պետությունը ստիպված է լինելու ամեն տարի պետբյուջեից նրանց հատկացնել 630 մլն դրամ, ինչպես ընդդիմությունն է բնորոշում` ոչինչ չանելու համար։

Ըստ թեմայի

ԵԺԿ–ին մտահոգել է Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստանի ՍԴ–ի հետ կապված հայտարարություն է արել
ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը
թեգերը:
Դատավոր, Հրայր Թովմասյան, բյուջե, Թոշակ, Սահմանադրական դատարան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ

Գլխավոր թեմաներ