05:58 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
177 0 0

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու` նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,–ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով` պաշտպանի բողոքի հիմքում դրված էր ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից։ «ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դեռեւս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ եթե նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների խախտմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված։

«Հետո ի՞նչ, որ Սերժ Սարգսյանն իմ ընկերն է». Բարսեղ Բեգլարյան

Դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Ըստ թեմայի

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր
Թող իշխանությունը ժողովրդի հաշվին «ձեռք չմեկնի» ՍԴ–ին. պատգամավոր
Մարտունու հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկը 2 տարի շարունակ կաշառք է վերցրել հիվանդներից
թեգերը:
պաշտպան, բողոք, ՀՀ գլխավոր դատախազություն, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ