13:57 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17411

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում կանխատեսել է արտահերթ ընտրություն։ Փորձագետները համաձայն չեն նրա գնահատականի հետ` մի շարք գործոններից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումները արտահերթ խորհրդարանական ընտրության վերաբերյալ չեն արտացոլում իրականությունը։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Сурен Суренянц
© Sputnik / Andranik Ghazaryan
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Նա չբացառեց, որ նախկին նախագահը, մի շարք հանգամանքներից ելնելով, դուրս է մնացել տեղեկատվական դաշտից, և հիմա նրա կանխատեսումներն ավելի շատ հիմնված են ցանկությունների, քան իրական քաղաքական իրավիճակի վրա։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում նախկին նախագահը հայտարարել է, որ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով:

Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են

Սուրենյանցը հիշեցնում է, որ դեռ մի քանի ամիս առաջ Քոչարյանը «թեժ քաղաքական աշուն» էր կանխատեսել։ Բայց հիմա արդեն ձմեռ է, և քաղաքացիներն այդպես էլ թեժ աշուն չտեսան։ Քաղաքագետը համաձայն է, որ հասարակությունում էյֆորիան զգալիորեն նվազել է, և Քոչարյանն այդ առումով ճիշտ է։ Սակայն նրա կարծիքով` հասարակական տրամադրությունների այդ փոփոխությունն օրինաչափ բնույթ է կրում. հետհեղափոխական էյֆորիան չի կարող նույն մակարդակի վրա մնալ հեղափոխությունից մեկուկես տարի անց։ Քաղաքագետի խոսքով` պետք է հասկանալ, որ գործող իշխանությունների վարկանիշի անկումը չի մեծացնում նախկին իշխանությունը վերականգնելու շանսերը։

«Այո, եթե կես կամ մեկ տարվա ընթացքում երկրում չլինեն իրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կարող է առաջանալ քաղաքական ճգնաժամ և հասունանալ վաղաժամ բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց դա ոչ մի կերպ կապված չէ նախկին իշխանությունների ցանկությունների և նկրտումների հետ»,–ասաց Սուրենյանցը։

Նա զարմանք հայտնեց այն առիթով, որ Քոչարյանի նման փորձառու քաղաքական գործիչը կարևորում է «Վերնատուն» քաղաքական ակումբը, որը վերջերս է ստեղծվել Հանրային խորհրդի նախկին նախագահ, անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի կողմից։ «Վերնատան» տանիքի ներքո հիմա հավաքվել են ներկա իշխանությունից դժգոհ նախկին պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ և փորձագետներ։ Սուրենյանցի գնահատականով` «Վերնատունը» քաղաքական թոշակառուների ակումբ է։

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

«Այդ մարդիկ տարբեր պատճառներով` տարիք, նախկին բացթողումներ, սխալներ, փաստացի «դուրս են գրվել» քաղաքական համակարգից։ Մանուկյանի և մյուսների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` նրանց գնացքը գնացել է», –ասում է Սուրենյանցը։

Նրա խոսքով` հնարավոր է, որ նախկին նախագահն ուղղակի այլ ելք և այլ քաղաքական հենարան չունի։

Արտահերթ ընտրությունների մասին կանխատեսման օգտին չեն խոսում երկու առանցքային հանգամանքներ` վարչապետ Փաշինյանի բավական բարձր վարկանիշը և իշխող ուժի այլընտրանքի բացակայությունը։ Սուրենյանցը կարծում է, որ արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել միայն իրական այլընտրանք հայտնվելուց հետո։

Ըստ թեմայի

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում իսկական ընդդիմություն կծնի. Քոչարյան
«Հեղափոխությունից հետ ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է». Մարուքյան
Հայաստանում պահանջվում է ընդդիմություն. քաղտեխնոլոգը հուշեց, թե որտեղ փնտրել
«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան
Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան
թեգերը:
քաղաքականություն, Հայաստան, Սուրեն Սուրենյանց, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ