13:39 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (220)
91530

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը չորրորդ անգամ ներկայացրել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձևի վրա։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ

Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

«Սենատն այսօր միացել է Ներկայացուցիչների պալատին` մերժելով թուրքական «լռության դավադրությունը» և ճանաչելով Հայոց ցեղասպանության մասին արդար հիշատակի` Ամերիկայի իրավունքը»,–ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նաև կոչ է արել գործադիր իշխանությանը միանալ Սենատի որոշմանը` «վերջ դնելով Անկարայի խաբեության մեջ ԱՄՆ–ի մասնակցությանը»։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը

Նշենք, որ բանաձևը կոչված է արտահայտելու Սենատի կարծիքը, որ ԱՄՆ–ը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ի դեպ, այս պատմական իրադարձությանը Facebook–ի իր էջում արդեն արձագանքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Հիրավի՝ պատմական իրադարձություն»,–գրել է նա։

Ամփոփենք` դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրը։ 

թեմա:
Հայոց ցեղասպանություն (220)

Ըստ թեմայի

Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար
Գրեմը Սպիտակ տան խնդրանքով է Սենատում արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. ԶԼՄ
ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել
Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. սենատոր
թեգերը:
Հայաստան, բանաձև, Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ