00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները վնասեն ՀՀ–ի անվտանգությանը». Վանեցյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор
Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Վանեցյանի խոսքով` ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությունը զերծ մնա վտանգավոր քարոզչության ազդեցությունից։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թույլ չի տալու, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն Հայաստանի անվտանգությանը։ Այս մասին Վանեցյանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում` մեկնաբանելով որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները:

«Եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: ԱԱԾ գործող սպաներն այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս ոչ»,–ասել է Վանեցյանը։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին

Նա նաև հայտնել է, որ անկախ իր կարգավիճակից, մշտապես լինելու է ծառայակից ընկերների կողքին։ Վանեցյանի խոսքով` ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ «Սա մեր տունն է, մեր հայրենիքն է»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

«Ժողովրդի» հարցին՝ ինչպես է գնահատում ԱԱԾ ներկայիս գործունեությունը, Վանեցյանը պատասխանել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Ըստ նրա` չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ «Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին»,–նշել է Վանեցյանը։

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը դեկտեմբերի 7-ին արած իր գրառման մեջ անդրադարձել էր ԱԱԾ–ի պաշտոնատար անձանց` ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին հորդորելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում մեկ առ մեկ հրապարակեն ծառայության տարբեր պետերի, նրանց կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության մասին տեղեկությունը։

ՔԿ-ն հերքում է. Վանեցյան–Խաչատրյան սկանդալային գաղտնալսման գործով որևէ անձ չի ձերբակալվել

«Կամ Ձեր այդ ամբողջ ոհմակի վերաբերյալ տվյալները հավաքում և հրապարակում եք, հակառակ դեպքում մենք ենք հրապարակելու, ու շատ վատ պատկեր կունենաք»,–սպառնացել էր Սաքունցը։

Նա նաև ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին հորդորել էր վերջ տալ իրենց մտերիմներին պաշտոններին նշանակելու պրակտիկային և զբաղվել գործով։

«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Դեկտեմբերի 10–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել` ասելով, որ Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները։ Ըստ ԱԱԾ–ի` Սաքունցը, մի կողմից, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործել է պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից, մոլորեցնելով հասարակության լայն շերտերին, իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն է ներկայացրել:

Լրահոս
0