00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsРечь премьер-министра Никола Пашиняна на XVII саммите глав государств и правительств стран участниц Франкофонии (11 октября 2018). Еревaн
Речь премьер-министра Никола Пашиняна на XVII саммите глав государств и правительств стран участниц Франкофонии (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ՊՆ–ի 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերանայի իր դերը մեր տարածաշրջանում»,-ասաց Փաշինյանը։

Նա կրկին հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների և կրկին շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարապետության անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայկական բանակն է։

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

«ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են։ Կարևոր եմ համարում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ։ Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությունը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 12–ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Высокопоставленный член Сената Боб Менендес во время слушаний Комитета Сената (3 декабря 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

«Սենատն այսօր միացել է Ներկայացուցիչների պալատին` մերժելով թուրքական «լռության դավադրությունը» և ճանաչելով Հայոց ցեղասպանության մասին արդար հիշատակի` Ամերիկայի իրավունքը»,–բանաձևի ընդունումից հետո ասել էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին

Նա նաև կոչ էր արել գործադիր իշխանությանը միանալ Սենատի որոշմանը` «վերջ դնելով Անկարայի խաբեության մեջ ԱՄՆ–ի մասնակցությանը»։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Լրահոս
0