14:34 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
330 0 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է, որ Ռուբեն Հայրապետյանը հետագայում «անսահմանափակ ժամանակ կունենա արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու»։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Facebook-ի իր էջում այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի` 168.am–ին տված հարցազրույցում նրա ասած մտքերին։ 

«Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ»,–գրել է Քոչարյանը:

Նա ակնարկել է, որ ՀՀ ոստիկանությունը չափազանց քաղաքավարի է արել իր գործը Հայրապետյանի առանձնատանը, դրա համար էլ նա դեռ հնարավորություն ունի «դատարկաբանելու»։ Նա նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը միշտ առաջնորդվել է անձնական շահի թելադրանքով:

«Նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Այնպես որ, հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու»,–գրել է Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են  նախապատրաստվում։

Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

ՀՀՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ` դեկտեմբերի 13–ին, ուշ երեկոյան 168.am–ին տված հարցազրույցում ասել էր, որ իր նախկին ընկեր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն օրեր առաջ էր զգուշացրել, որ իր նկատմամբ իրավական գործողություններ են նախապատրաստվում և հորդորել էր գնալ երկրից։

Ըստ թեմայի

Ի՞նչ կապ ունի գաղտնալսումը. Նահապետյանը խուզարկությունը կապում է իրենց գործունեության հետ
Խուզարկություն է կատարվել Էդուարդո Էռնեկյանի գրասենյակներում և առանձնատներում
Հայկ Հարությունյանը չի պատկերացրել, որ հնարավոր է կալանավայրում հայտնվի. Անդրանիկ Քոչարյան
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» դաշինք, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, ՀՖՖ, Հայաստան, խուզարկություն, հարցազրույց, Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Հայրապետյան

Գլխավոր թեմաներ