00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա». Սուքիասյանը պատասխանել է Հայրապետյանին

© Sputnik / Asatur YesayantsХачатур Сукиасян
Хачатур Сукиасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին զգուշացնում է ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Նա այսպես է արձագանքել Հայրապետյանի երեկվա հարցազրույցի ընթացքում հնչած խոսքերին։

«Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին: Այդ անձի տեսակին ծանոթ են նրա հետ քիչ թե շատ առնչություն ունեցողները»,– Facebook-ում գրել է Սուքիասյանը։

Անդրադառնալով «Բջնի» գործարանի մասին Հայրապետյանի արած հայտարարություններին, Սուքիասյանն առաջարկում է այդ գործը թողնել փաստաբաններին ու հաշվապահներին։ Գործարարը խոստանում է, որ նրանք մոտ ժամանակներում կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները։ Իսկ այն, ինչ ներկայացվել է երեկ, նրա խոսքով, սուտ է։

«Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից»,– նշել է Սուքիասյանը։

Гагик Царукян и Хачатур Сукиасян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
«Թող հարսանիքի փողերը տա». Հայրապետյանը բացել է Սուքիասյան–Ծառուկյան խնամիական գաղտնիքները

Նա իր գրառման մեջ դարձյալ պնդել է, որ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել:

«Լավ ընկեր ասելով` ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել: Լավ ընկեր ասելով` նկատի չեմ ունեցել չալաղաջի ու քյաբաբի սեղանակիցներ,լավ ընկեր ասելով` նկատի չեմ ունեցել կենցաղային մանրուքները: Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ»,– գրել է նա:

Ավարտելով գրառումը` Սուքիասյանը խորհուրդ է տվել անտեսել բոլոր հերյուրանքներն ու զազրախոսությունները` նշելով. «Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել Հայրապետյանի առանձնատանը։ Նույն օրը երեկոյան Հայրապետյանը հարցազրույց էր տվել «168 ժամ» կայքին, որի ժամանակ անդրադարձել էր նաև «Բջնի» գործարանը Սուքիասյանից խլելու ու իրեն հանձնելու մասին լուրերին։ Նա հայտարարել էր որ պատրաստ է վերադարձնել գործարանը, եթե իրեն վճարեն այն նույն գինը` 10 մլն դոլարը, բայց Սուքիասյանին այն կվաճառի միայն 10–ապատիկ գնով։ Հայրապետյանը շեշտել էր, որ գործարանը ձեռք է բերել 2010թ.–ին`պետության հայտարարած աճուրդում։ Նա եթերում ցույց էր տվել «Բջնի» գործարանի` 1996թ–ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի` 1996-2000թթ–ը գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001–2008թթ–ին ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010թ.–ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին հորդորել է «հանգիստ նստել տեղը»

Նշենք, որ գործարանն իրենից խլելու ու Սերժ Սարգսյանի` վատ ընկեր լինելու մասին հայտարարությունը Սուքիասյանն արել էր դեկտեմբերի 2-ին Աբովյանում Ադամանդի գործարանի բացման ժամանակ, որն ըստ լուրերի` պատկանում է նրան։ Այդ արարողությանը ներկա էր նաև գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը Սուքիասյանի խնամին է։

«Թող հարսանիքի փողերը տա». Հայրապետյանը բացել է Սուքիասյան–Ծառուկյան խնամիական գաղտնիքները

Խաչատուր Սուքիասյանի որդու ու Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 7-ին։ Հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան։

Հետագայում լուրեր տարածվեցին, թե գործարար խնամիների հարաբերություները լարվել են, ըստ մամուլի` Խաչատուր Սուքիասյանի մի հարցազրույցից հետո։ Գագիկ Ծառուկյանն էլ իբր չի պատասխանել Սուքիասյանի հեռախոսազանգին, երբ նա փորձել է հարթել իրավիճակը ու մերձավոր շրջապատում էլ ասել է՝ բախտս չբերեց խնամիների հարցում։

Լրահոս
0