08:38 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29310

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը մտնում է հայկական շուկա։ Ընկերության ներկայացուցիչը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ապագայի որոշակի ծրագրեր և մանրամասներ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Wizz Air լոուքոսթերն ուղիղ չվերթեր է գործարկում Երևանից Վիեննա և Վիլնյուս։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Wizz Air ընկերության կորպորատիվ գործընկերության ղեկավար Անդրեաս Ռադոն։

 Глава корпоративного партнерства бюджетной авиакомпании Wizz Air Андреас Радо на пресс-конференции (16 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Wizz Air ընկերության կորպորատիվ գործընկերության ղեկավար Անդրեաս Ռադո

Նրա խոսքով` տոմսերն արդեն վաճառվում են։ Ավիափոխադրման արժեքը սկսվում է 24,99 եվրոյից։ Չվերթերը կիրականացվեն ապրիլի 3–ից։

«Մենք հետաքրքրված ենք նոր ուղղություններ բացելու հարցով և մտադիր չենք սահմանափակվել այս երկուսով։ Կան այլ ուղղություններ, բայց առայժմ չենք կարող դրանք ներկայացնել»,–նշեց նա։

Նրա խոսքով` թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին և վաղ առավոտյան։ Տոմսի արժեքի մեջ չի մտնում ո՛չ ուղեբեռ, ո՛չ սնունդ, այդ ծառայությունների համար պետք է լրացուցիչ վճարել։

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան

Совместная пресс-конференция бюджетной авиакомпании Wizz Air, компании «Международные аэропорты Армении» и Комитета гражданской авиации (16 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Wizz Air ընկերության ասուլիսը

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում արդեն այս թեմայով գրառում է արել։

«Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,–գրել է Փաշինյանը։

Արդեն հայտնի է, որ իռլանդական Ryanair–ը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին: Ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։

 

Ըստ թեմայի

Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»
Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան
Wizz Air–ը Լոնդոն և Փարիզ ուղղություններով թռիչքներ չի իրականացնելու. Ռևազյան
թեգերը:
Վիեննա, Վիլնյուս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Երևան, Հայաստան, Wizz Air ավիաընկերություն

Գլխավոր թեմաներ