16:19 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Անի Ամիրջանյանը գործվածքներից ու թելերից փափուկ խաղալիքներ է սարքում։ Նրա մասին պատմող տեսանյութը ՀՀ վարչապետը տեղադրել է իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Տիկնիկագործ Անի Ամիրջանյանը դարձել է ՀՀ կառավարության սկսած «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական հերոսուհին։

«Այդ մեկ մարդը դու ես». Գյումրիում մեծարել են վարչապետի մրցանակաբաշխության հերոսներին

Անին գործվածքներից ու թելերից փափուկ խաղալիքներ է սարքում ու ներկում է դրանք։

«Մտքերը երբ որ գալիս են, դրանք սահմաններ չունեն։ Դրա իրագործումն էլ պետք է սահմաններ չունենա։ Հենց սկսեցիր մտածել սահմանների մասին, նախ միտքդ կմեռնի գլխիդ մեջ, հետո էլ` այն, ինչ պիտի անես, ուղղակի չի ծնվի»,–ասում է Անին։

Նա նշում է, որ խաղալիքներ կարելի է սարքել միայն էկոլոգիապես մաքուր նյութերից, քանի որ դրանցով երեխաներն են խաղում։

Անիի պատմությունը գրավել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը։ Նա աղջկա մասին նյութը հրապարկել է facebook–ի իր էջում ու մեկնաբանել այն.

«Եվ կրկին. դու այնքան էլ գոհ չե՞ս քեզ շրջապատող աշխարհից, ստեղծիր քո սեփական աշխարհը»։

Հիշեցնենք` «Մեր ժամանակների հերոսը» սերիայում ներկայացված են մարդիկ, որոնք նոր վարպետություն են յուրացնում ու նոր արտադրություն են ստեղծում։ Սեպտեմբերի 21–ին Հայաստանի անկախության տոնի օրվա կապակցությամբ Գյումրիում այդ սերիայի հերոսներին պարգևներ են տրվել։

Ըստ թեմայի

Խորհրդային ժամանակների հերոսը. Շավարշ Կարապետյանի սխրագործության 40 տարին
Աչքից հեռու մի տեղ կանեն, բայց հարևան Արշոյի հողամասում չեն անի. Փաշինյանի վարկածը
Փաշինյանը տիկնոջ հետ արդեն Գյումրիում է. Անկախության օրվա տոնակատարությունները մեկնարկեցին
թեգերը:
տիկնիկ, աղջիկ, տեսանյութ, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ