02:24 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (168)
286 0 0

Հայկական կողմն արդեն ընդունել է ղազախական բենզին արտահանելու մասին` Ղազախստանի բոլոր առաջարկները:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երևանը և Նուր–Սուլթանը համաձայնագիր կստորագրեն ղազախական բենզինը Հայաստան արտահանելու մասին, գրում է Sputnik Ղազախստանը` հղում անելով Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովին։

Նրա խոսքով` հայկական կողմն արդեն ընդունել է Ղազախստանի բոլոր առաջարկները համապատասխան փաստաթղթի տեքստի վերաբերյալ։

«Նախագիծը համաձայնեցնելուց հետո մենք այն ուղարկել ենք ներպետական ընթացակարգերի»,–նշեց նա։

Փոխնախարարի խոսքով` մի շարք անհամաձայնություններ կան գերատեսչությունների, մասնավորապես` Ղազախստանի ֆինանսների նախարարության ու Առևտրի և ինտեգրացիայի նախարարության միջև. նրանք տարբեր մոտեցումներ ունեն առանձին ձևակերպումների հարցում։

Ովքեր են բենզին ներկրում Հայաստան, և ինչու են իջել գները

«Ենթադրում ենք, որ արդեն գալիք շաբաթ մենք առանձին խորհրդակցություն կանցկացնենք այդ պետական մարմինների հետ և լուծել խնդիրը»,–ասել է Մագաուովը։

Այնուհետև պետք է տեղի ունենա գիտաիրավական և լեզվաբանական ընթացակարգ, որից հետո Հայաստանը պետք է ներկայացնի առաքումների ծավալները։

Նմանատիպ բանակցություններ են ընթանում Բելառուսի և Ղրղզստանի հետ։

«Սակայն Հայաստանը` ի տարբերություն Ղրղզստանի և Բելառուսի, չի հստակեցրել առաքումների ծավալները։ Առկա է բավական բարդ լոգիստիկա, ծանր տրանսպորտային միջանցք։ Ընդհանուր առմամբ, նրանք պատրաստ են ցանկացած ծավալների, որպեսզի մեր նավթամթերքի թեկուզ փոքր քանակություն լինի նրանց շուկայում», – նշել է փոխնախարարը։

Ճիշտ կլիներ, որ մարդատար տրանսպորտը գազ–բենզինի փոխարեն դիզել օգտագործեր. Ցոլակյան

Նա հավելել է, որ եթե բոլոր ընթացակարգերը հաջողությամբ անցնեն, համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (168)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք
Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար
ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին
Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), բենզին, Ղազախստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ