19:43 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD523.10
  • GBP733.65
  • EUR631.17
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
564 0 0

Արտակ Բուդաղյանը գնդապետ է, ծնվել է Գորիս քաղաքում։ 1990 թ.-ին նա մասնակցել ՀՀ հարավարևելյան սահմանների համար մղված պաշտպանական, Կուբաթլուի, Լաչինի շրջկենտրոնների ազատագրման մարտերին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ Արտակ Բուդաղյանը տուժել էր, նա հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։

Արտակ Բուդաղյանը գնդապետ է, ծնվել է Գորիս քաղաքում։ 1990 թ.-ին նա մասնակցել ՀՀ հարավարևելյան սահմանների համար մղված պաշտպանական, Կուբաթլուի, Լաչինի շրջկենտրոնների ազատագրման մարտերին։

1995 թ. հոկտեմբերին ծառայության է զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, հրամանատար, զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա, տեղակալ։

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

 

2003-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, 2010 թվականից ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար է եղել։

2014 թվականից ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 1-ին աստիճանի, ապա 2–րդ աստիճանի մեդալների։

թեգերը:
հրամանատար, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Արտակ Բուդաղյան

Գլխավոր թեմաներ