12:39 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
368 0 0

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով(Առեւտրային կաշառքը), տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ  Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ ՔԿ–ում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նշված անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

Մասնավորապես, 2009թ.–ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան

Ըստ թեմայի

Ինչ է կատարվել Երևանի N1 զինվորական կոմիսարիատում. տեսանյութ
Գմփոց լսվեց, մարդիկ դուրս վազեցին. ականատեսը` զինկոմիսարիատի սենյակի հատակի փլուզման մասին
Հրաձգություն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ. կան զոհեր. տեսանյութ
թեգերը:
Մեղադրանք, ՀՀ քննչական կոմիտե, Ռազմիկ Աբրահամյան, հիվանդանոց, Երևան, նորածին

Գլխավոր թեմաներ