07:50 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողներին պատմել է ՔԿՀ–ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հնարավորությունների ու ՔՀԿ աշխատակիցների աշխատավարձի չափերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանյան ՔԿՀ–ներում շուրջ 200 թափուր աշխատատեղ կա, որոնք չեն համալրվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Խնդիրն, ըստ նրա, ոչ միայն աշխատանքի բնույթն է, այլև ցածր աշխատավարձերը։ ՔԿԾ պետի խոսքով`ՔԿՀ–ներում կրտսեր հաստիքներում աշխատավարձը` պարգևավճարով հանդերձ, որը տրվում է բոլորին, 150-155 հազար դրամ է։

«Ես գտնում եմ, որ աշխատավարձը բարձրացնելուց հետո, որի խոստումը մեր երկրի քաղաքական ղեկավարությունն ու անձամբ վարչապետը տվել են, այդ թափուր աշխատատեղերը կհամալրվեն։ Մենք իրականում խնդիր ունենք` աշխատավարձը ոչ գրավիչ է, և այն գրավիչ դարձնելու համար պետք է տեղի ունենա աշխատավարձերի բարձրացում։ ՔԿՀ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող պետերը, պարգևավճարներով հանդերձ, ստանում են 410-420 հազար դրամի կարգի գումար»,– ասաց Գոյունյանը։

Նա նաև հայտնեց, որ այդ խնդիրը լուծելու համար առաջիկայում նախատեսվում է ՔԿԾ–ում ներդնել քաղաքացիական ծառայության համակարգ, ինչը, նրա մեկնաբանությամբ, թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել պետական միջոցներն ու նաև ավելի բարձր աշխատավարձեր վճարել։

Պետք է անողոք պայքար մղել «օրենքով գողերի» դեմ. Վրաստանի փորձն օգտակար է. Ավինյան

Իսկ մինչ այդ կառավարությունն արդեն մշակել է ՔՀԿ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման օրինագիծ, որը նախատեսում է աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում։ Գոյունյանը հույս հայտնեց, որ ավելացված աշխատավարձերն իրականություն կդառնան արդեն 2020 թ.–ից։

Գոյունյանը նշեց, որ ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձի չափը համեմատական է քրեական ենթամշակույթի դեմ կառավարության առաջարկած պայքարի արդյունավետությանը։

ՔԿԾ պետի համոզմամբ` քրեական ենթամշակույթի դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ։

Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»

«Մենք ամենամեծ ՔԿՀ–ում` «Արմավիրում», որտեղ պահվում են շուրջ 750 դատապարտյալ և կալանավոր, ունենք ընդամենը 3 հոգեբան։ Այդ 3 հոգեբանը որ տուն էլ չգնան, չեն հասցնի այդ դատապարտյալներին որակյալ ծառայություն մատուցել։ Բայց էլի դրվածքն այնպիսին է, որ ցանկացած ինքնավնասման, ցանկացած հացադուլի, ինքնասպանության հակում ունեցող անձի հետ այդ հոգեբանները մշտական աշխատանք են տանում, և դա իմ պահանջն է»,– ասաց Գոյունյանը։

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ` 2019թ.–ի ընթացքում Հայաստանի ՔԿՀ–ներում ինքնասպանության 5 դեպք է գրանցվել։

Ըստ թեմայի

Արմավիր ՔԿՀ-ի երեք աշխատակից է ձերբակալվել
21–ամյա կալանավորին կախված են գտել «Արմավիր» ՔԿՀ–ում
Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ
Իրավիճակ է փոխվել. ՔԿՀ աշխատակիցներն այլևս չեն բացի դատապարտյալների հանձնուքները
Կեսգիշերին թմրանյութերի փաթեթ են նետել «Սևան» ՔԿՀ–ի տարածք
թեգերը:
աշխատավարձ, «Նուբարաշեն» ՔԿՀ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)

Գլխավոր թեմաներ