09:32 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
576 0 0

Ուժեղացվելու է հսկողությունը լիցենզիայի, տաքսիստների առողջական վիճակի ու մեքենաների տեխնիկական զննման հարցերում։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը։

Նա նշել է, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը և´ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, և´ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ:

«Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետևելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- ասել է Արայիկ Ստեփանյանը:

«Կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր», կամ երևանցի տաքսիստի անհավանական արկածները

Տրանսպորտի լիցենզավորման պետն ասել է, որ հսկողությունն ուժեղացվելու է նաև տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձևական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել:

Հիշեցնենք` 2018թ. նոյեմբերի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում անհատ տաքսիստները կազատվեն արտոնագրային վճարներից:

Տաքսի ծառայությունների վրա այս արտոնությունը չէր տարածվում:

Գործող օրենքով Երևանում լիցենզավորված տաքսիստներն ամսական վճարում էին 12 000, մարզերում` 8000 դրամ:

Ըստ թեմայի

Հայաստանում տաքսիստներին կազատեն տուրքերից, բայց հների համար կստիպեն վճարել
Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հուսով է` տաքսու վարորդներն ու կրպակավարները լավ կընդունեն զբոսաշրջիկներին
«Զվարթնոցում» ուղևորի համար տաքսիստները ծեծել են իրար. տեսանյութ
թեգերը:
վարորդ, Հայաստան, տաքսի

Գլխավոր թեմաներ