20:04 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58510

Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը 2019 թվականի արտադրության են։ Քանակի մասին տվյալներ չեն հաղորդվում, քանի որ ռազմական գաղտնիք է։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Հայաստանի զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականի արտադրության: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»,– գրել է Փաշինյանը։ Նա նաև գրառմանը կից լուսանկար է հրապարակել ռազմական մեքենայի ֆոնին։

Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին Facebook–ի իր էջում հրապարակել է նոր զենքի լուսանկարները։
«Սա էլ այսպես»,–լուսանկարներին կից գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այս տարի ամռանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  հայտարարությունը էր տարածել՝ Ռուսաստանից նոր սպառազինություններ գնելու մասին։ Նախարարն ասել էր, որ «սպասվում են որոշակի անակնկալներ»։

Հասկանալի է, որ տվյալ փուլում պայմանագրերի մասին մանրամասն ինֆորմացիա չեն կարող տալ, այդպիսին են ռազմատեխնիկական ոլորտում միջպետական համագործակցության կանոնները։

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

Բայց այն, որ Հայաստանը սրընթաց զարգացնում է իր զինանոցը Ռուսաստանի օգնությամբ, կասկածի տակ չի դրվում։ Մնում է միայն գուշակել, թե սպառազինության ինչ տեսակներ կարող են գնվել առաջիկա տարիներին։ Տվյալ փուլում երկու զինատեսակ հասարակությունում դարձել են քննարկման առարկա։ Դրանք Սու-30 ՍՄ կործանիչներն են և Տոր-Մ2 զենիթահրթիռային համալիրները։

Հայտնի է նաև, որ «անակնկալներ» ունենալու պայմանագրերը ստորագրվել են Մերձմոսկվայում «Բանակ 2019» համաժողովի ժամանակ։

Ըստ թեմայի

Այս հարցում ունենք համազգային կոնսենսուս. Փաշինյանը` Բաքվին զենք մատակարարելու մասին
Փորձում ենք լուծել ՀԱՊԿ անդամ երկրներից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Ալեն Սիմոնյան
ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արծրուն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Զենք, Հայաստան

Գլխավոր թեմաներ