07:08 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29510

Մարդկանց անօրինական շահագործման թեմայով լրագրողական մրցույթում Sputnik Արմենիայի լրագրողի աշխատանքն արժանացել է բարձրագույն մրցանակի։ Երեխաների անօրինական որդեգրումների թեման հուզել է ոչ միայն հանրությանը, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի լրագրող Նելլի Դանիելյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  հայտարարած` «ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը» լրագրողական նյութերի մրցույթի առաջին մրցանակին։

Приз выданный Нелли Даниелян
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Sputnik Արմենիայի ստացած մրցանակը

Մրցույթի ներկայացված «Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը» հոդվածը լավագույնն է ճանաչվել «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում։

Նույն անվանակարգում երկրորդ մրցանակը շնորհվել է yerkir.am կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանին, երրորդը` «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Մկրտչյանին։

Sputnik Արմենիա ռադիոն սկսել է հեռարձակվել նաև Գյումրիում

Մրցույթին մասնակցել են 2019 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող հրապարակումները։

Ներկայացնելով մրցույթի նպատակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշում է, որ լրագրողական աշխատանքի շնորհիվ բարձրանում է հանրության տեղեկացվածությունը մարդկանց շահագործման երևույթի մասին, ինչն էլ իր հերթին նպաստում է դրա կանխարգելմանը։

Ըստ թեմայի

Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
Լավ լրագրողը վարչապետ էլ կդառնա. դպրոցականները հյուրընկալվել էին Sputnik Արմենիայում
Ինչ է իրականում թաքնված Sputnik Արմենիային վերաբերող ամերիկյան «հետաքննության» հետևում
Ի՞նչն է Փաշինյանի համար ամենակարևորը. նա Sputnik Արմենիայի լուսանկարն է հրապարակել
«Լավագույն մուլտիմեդիոն նյութ». Sputnik Արմենիայի լոնգրիդը մրցանակ է ստացել
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Թրաֆիքինգ, մրցանակ, Sputnik

Գլխավոր թեմաներ