17:17 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Հայտնի գործարարը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, ըստ տեղեկությունների, մեկնելու է Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է դուրս գալ Հայաստանի սահմաններից։ Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։

Պարբերականի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու։

Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը):

Արթուր Ասատրյանը 2018 թվականի հունիսին կալանավորվել էր, սեպտեմբերին` ազատ արձակվել։

Ըստ թեմայի

«Ես հանցանք չեմ գործել, ինձ էին ուզում սպանել». Դոն Պիպո. «Ժողովուրդ»
«Նա արդեն պատասխան է տվել ամեն ինչի համար». Դոն Պիպոն պատմել է գեներալ Մանվելի մասին
Դոն Պիպոյի գործը դատարան է ուղարկվել. ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատում է
թեգերը:
Դատարան, Արթուր Ասատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ