21:55 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23910

«Դվին» հյուրանոցում տեղի ունեցած բարեգործական ընթրիքի ժամանակ բազմաթիվ հայտնի ընկերություններ, ՍՊԸ–ներ և անհատներ նվիրատվություններ են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները 84–ն են։ Այսօր հրապարակվել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի նվիրատուների ցանկը։

Ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը հիմնադրամին է նվիրաբերել 200 մլն ՀՀ դրամ: Երկրորդ խոշոր նվիրատուն «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամն է, նվիրաբերել է 150 մլն ՀՀ դրամ: Երրորդ խոշոր նվիրատուն Ջորջ Բաղումյանն է, որը հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար ԱՄՆ դոլար:

Առաջին եռյակին հաջորդում են «Corporation America»-ն և բարերար Գաբրիել Չենբերջյանը, նրանք «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել են 100 հազարական ԱՄՆ դոլար:

«ՅՈՒՔՈՄ» ընկերությունը հիմնադրամին նվիրաբերել է 15 մլն դրամ։ Գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր անունն էլ կա ցանկում. Լուսինե Ալեքսանյանը հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ:

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

Խոշոր նվիրատուների ցանկում են հանրությանը ծանոթ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Fondation Armenia»-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «ՍԱՍ Գրուպ»-ը, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «Ռոստելեկոմ Հայաստան»-ը, «Հոﬖանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, «ՄԱՊ» ՓԲԸ-ն:

Կան նաև անանուն նվիրատվություններ։

42 մլն 300 հազար դրամ էլ հիմնադրամի հասույթին փոխանցվել է երեկոյի ընթացքում տեղի ունեցած աճուրդից:

«Իմ քայլը» հիմնադրամի 2019 թ. գալա-ընթրիքի նվիրատվությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

«Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգևորված է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով»,– ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երևանի «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն ։ Երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ թեմայի

Աննա Հակոբյանը պարում է, Նիկոլ Փաշինյանը` նկարում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր և տեսել` ինչ պայմաններում են զինվորները ծառայում
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է Հովհաննես Չեքիջյանին. տեսանյութ
թեգերը:
նվիրատու, բարեգործություն, փող, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամ, Աննա Հակոբյան

Գլխավոր թեմաներ