04:55 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, ըստ որի` Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գխավոր դատախազությունը մանիպուլյացիոն հնարք է համարում տեղեկությունն այն մասին, թե դատախազները մասսայական հրաժարվում են քրեական գործերից։ Facebook ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը։

««Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության տեղ հրամցնելով, փորձել է սենսացիա հնարել գործնականում ոչնչից՝ գրելով, թե «Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից»՝ իբրև «փաստարկ» ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը»,– գրել է նա:

Ըստ Աբրահամյանի` նախ՝ ինչպես դատախազների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը, այնպես էլ նոր դատախազների նշանակումն ու համակարգի համալրումը բնական և օրինաչափ գործընթաց է:

«Ընդ որում՝ նշված դատախազը դիմում գրելու խիստ անձնական պատճառ է ունեցել, որը, բնականաբար, հրապարակման ենթակա չէ: Նման երևակայությամբ կարելի է ցանկացած դատախազի պաշտոնից ազատումը կապել նրանց կողմից հսկվող կամ չհսկվող այս կամ այն քրեական գործի և դրանցով այս կամ այն կարգավիճակով անցնող անձանց հետ: Երրորդ՝ տարօրինակ է դատախազների՝ իրենց վարույթին հանձնված քրեական գործերից այսպես կոչված մասսայական հրաժարումների պատրանք ստեղծել և որպես «ապացույց» ներկայացնել մեկ դատախազի աշխատանքից ազատումը:

ՀՀԿ–ն հերթական նիստն է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը

Եվ վերջապես երրորդ՝ անիմաստ ժամավաճառություն է երևակայության նույն թռիչքով դատողություններ անել որևէ մեկի դեմ գլխավոր դատախազի կողմից քրեական գործեր հարուցելու և ավարտին հասցնելու շռայլ խոստումներ տալու մասին: Ոչ միայն համոզիչ չէ, այլ նաև մատնում է նման հրապարակումների ետևից երևացող «ականջները»»,– գրել է գլխավոր դատախազի խորհրդականը:

Աբրահամյանը վստահեցրել է, որ բոլոր դատախազներն այսօր աշխատում են օրենքին տառին համապատասխան և բարձր պատասխանատվությամբ:

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել

Ըստ թեմայի

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար
Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը
Կոստանյանին կալանավորելը ՌԴ իրավունքն է. գլխավոր դատախազ
թեգերը:
Գևորգ Կոստանյան, Սերժ Սարգսյան, դատախազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ