00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը պահանջում է իր միլիոնները. նա վստահեցնում է` 4 անգամ պարգևավճար չի ստացել

© Sputnik / Asatur YesayantsАлен Симонян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян
Ален Симонян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսում պատասխանել է խորհրդարանական պարգևավճարների մասին հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. 2019թ–ի ընթացքում Ազգային ժողովը տնտեսել է շուրջ 400 մլն դրամ, իսկ պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ չեն ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով խորհրդարանի աշխատանքային տարին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես մեկ–մեկ մամուլում այնպիսի թվեր եմ տեսնում, որ գալիս եմ ու աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ` ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները։ 4 մլն, 3 մլն, 5 մլն, 4 անգամ իբր ստացել ենք։ Նման բան գոյություն չունի։ Գոյություն ունի ձևավորված գումար, որը կառավարության որոշումով տրվել է ԱԺ–ին։ Խոսքը, ի դեպ, 280 մլն դրամի մասին է»,– ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` որոշում է կայացվել այդ գումարից պարգևավճարներ դուրս գրել ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին։

Լրագրողները, սակայն, ուղղեցին ԱԺ փոխնախագահին` նշելով, որ ԱԺ–ն իրենց հարցումներին ի պատասխան պաշտոնական տեղեկանք է տվել, որի համաձայն` 2019թ–ի 10 ամիսների ընթացքում խորհրդարանում 1 մլն դոլարին համարժեք դրամի պարգևավճարներ են տրվել։

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц ответила на вопросы журналистов перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեզ ուղղված անձնական վիրավորանքներ են եղել». Լիլիթ Մակունց

«Ես ձեզ խնդրում եմ` ճշտեք ձեր տեղեկությունները։ Ես խոսեցի նաև խնայողությունների մասին։ Չգիտես ինչու, որևէ լրատվամիջոց երբևիցե չի անդրադառնում գործուղումների խնայողություններին, չի անդրադառնում տնտեսական ծախսերի խնայողություններին։ Այլ գումարելով իրար, պառլամենտական երկրի բոլոր պատգամավորների, նաև ընդդիմության պատգամավորների ու աշխատակազմի 90-120 հազար դրամանոց աշխատավարձերը, դոլարի եք վերածում ու 1 մլն դոլար թիվ եք հնչեցնում» – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը հերքեց նաև մամուլում տարածված տեղեկությունները, որ ԱԺ–ն դեկտեմբերին 4 անգամ պարգևավճարներ է ստացել։

Սիմոնյանը նաև հայտարարեց, որ 2020թ–ին պատրաստվում է առաջ քաշել ԱԺ աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը, որոնք ներկա պահին, նրա խոսքով, 90-120 հազար դրամի չափ են։

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»

Հիշեցնենք` մամուլի հրապարակումների համաձայն` ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը հունվարից մինչև նոյեմբեր 14 անգամ պարգևավճար են ստացել, որի ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ`1,9 միլիոն ԱՄՆ դոլար:

Բացի այդ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 4-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական աշխատավարձի 30%-ի չափով, դեկտեմբերի 12-ին` 100%-ի չափով։

Նույնաբովանդակ երկու կարգադրություն էլ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է ստորագրել` աշխատավարձի 20 տոկոսի և Ամանորի ու Սուրբ ծննդի կապակցությամբ` աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրելու մասին։ 

Լրահոս
0