00:59 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1126 0 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական մոտիվներով երգը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի երգը հիթ է դարձել Facebook–ի հայկական տիրույթում։

Աշոտյանն իր հեղինակած «Իմ ընկերը» երգում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի հետ։

«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր տարվա նվերը ձեզ», – գրել է Աշոտյանը։

Երգը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում` դրական գնահատականներից մինչև բացահայտ սարկազմ։

Ավելի քան 2,3 հազար բաժանորդ տեսանյութը տարածել են Facebook–ում։

Հատկանշական է, որ Աշոտյանի երգը տարածել է նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։

«Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Հայկ Գևորգյանին (պատգամավոր – խմբ.), Լուսինե Բարսեղյանին (Հակոբյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր – խմբ.), Վահագն Հովակիմյանին (պատգամավոր – խմբ.), և բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր և հենարան էին մեզ համար», – գրել է Հակոբյանը։

«Գտել եմ երիտասարդ, հույս տվող երգչուհու». ում է Արարատ Քեշչյանը տանում Իգոր Կրուտոյի մոտ

Նախորդ իշխանության ներկայացուցիչներին ծաղրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Արայիկ Հակոբյանը, որը գրել է «արդեն երգում է» ու հրապարակել է «Խոշոր շահում» ֆիլմից մի հատված։

Երգը թեմա է դարձել նաև կատակասերների համար։

«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ». Աշոտյան

Ըստ թեմայի

2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով
Facebook–ը մի ամսով փակվի, նրանց մասին բոլորը կմոռանան. քաղաքագետ
Ալեն Սիմոնյանը պահանջում է իր միլիոնները. նա վստահեցնում է` 4 անգամ պարգևավճար չի ստացել
թեգերը:
տեսանյութ, երգ, Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ